484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Կաշառակերությունը Հայաստանում պետք է հասարակական քննադատության առարկա դառնա. վարչապետ
16:20
26 Հունիսի 2008

Հայաստանում անհրաժեշտ է միջոցառումների լայն շրջանակ անցկացնել հասարակական կյանքի ամենատարբեր բնագավառներում՝ կաշառակերությունը քննադատելու և արմատախիլ անելու համար, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Համար մեկ  պրոբլեմը Հայաստանի Հանրապետությունում` ժողովրդավարության պրոբլեմը չէ, ազատ խոսքի բացակայությունը չէ, դա` կաշառակերությունն է. համար մեկ պրոբլեմը, որը  խոչընդոտում է  մեր բոլոր բարեփոխումները»,- հայտարարեց վարչապետը հինգշաբթի՝ կառավարության նիստի ժամանակ։

Սարգսյանի խոսքերով, հարկային և մաքսային վարչարարության բարելավումը կախված է հենց այս խնդրի լուծումից։

«Եթե մենք չկարողանանք հավասար մրցակցային  դաշտ  ստեղծել  տնտեսություն  վարող  սուբյեկտների համար,  ոչ մի ժողովրդավարություն չի լինի Հայաստանում», - հայտարարեց նա։

Այս առնչությամբ Սարգսյանը նշեց, որ հարկային և մաքսային կառույցներում լայնորեն տարածված կաշառակերությունը զրկում է մարդկանց  համոզվածությունից, որ եթե այս կամ այն կաշառակերն ազատվի զբաղեցրած պաշտոնից, ապա նրա տեղը չի գա մեկ այլ պաշտոնյա, ով կշարունակի իր նախորդի աշխատաոճը։

«Մեզ հաջողվել է հասնել զգալի փոփոխությունների այս հարցում՝ միայն շնորհիվ իսկապես հետևողական աշխատանքի», - ընդգծեց նա։

Բացի այդ կառավարության ղեկավարի խոսքերով, անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի և հրավերների վարչության աշխատանքները բարելավելու նպատակով։

«Այս վարչության աշխատանքի առնչությամբ ստացվում են տասնյակ  բողոքներ` ինչպես մեր  քաղաքացիներից, այնպես էլ մեր հայրենակիցներից, որոնք  գալիս են  Հայաստան, քանի որ այս վարչության ծառայությունը  մատուցվում է  պետության  անունից, բայց սակագներ են սահմանվում և մարդիկ գումար են շորթում», - ասաց նա՝ ընդգծելով, որ ստեղծված միջավայըի հանդուրժել չի կարելի։

Սարգսյանը հատուկ նշեց, որ ցինիզմի գագաթնակետին է հասնում կաշառակերությունն այն մարդկանց շրջանում, ովքեր պատասխանատու են գերեզմանատներում տարածքների տրամադրման համար։

«Անցյալ շաբաթ, մենք մեր գրոսմայստերներից մեկի հուղարկավորության արարողությանն էինք  մասնակցում: Հայտնի, տաղանդաշատ շախմատիստ է, շախմատի ֆեդերացիայի  նախագահը ՀՀ  նախագահն է, ես` փոխնախագահն եմ, այսինքն` բոլորը  տեղյակ են,  որ այդ  տաղանդաշատ շախմատիստի հետ մենք  անմիջական  շփումների մեջ ենք, բայց դա  ոչ մեկին չի կաշկանդում, որովհետև երկու հազար դոլար կաշառք են վերցնում գերեզմանատանը տեղ հատկացնելու համար», - ասաց Սարգսյանը։

Հունիսի 9-ին 28 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացավ հայտնի հայ շախմատիստ Կարեն Ասրյանը։ Նա Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն էր, Հայաստանի հավաքականի կազմում 2006 թ. Թուրինի Օլիմպիադայի հաղթող։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։