484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կանցկացվեն մի շարք արտամրցութային ծրագրեր
15:04
26 Հունիսի 2008

Երևանյան հանդիսատեսին կներկայացվեն մի շարք արտամրցութային ծրագրեր՝ «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, տեղեկացրեց փառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կանցկացվի Երևանում՝ հուլիսի 13-20-ը։

«Բացի մրցութային ծրագրից, փառատոնի կազմակերպիչները կինոյի սիրահարների համար նախատեսել են մի քանի հետաքրքիր արտամրցութային ծրագրեր», - հինգշաբթի լրագրողներին ասաց Ստամբոլցյանը։

«Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրի շրջանակներում հայ հանդիսատեսին կներկայացվեն ամերիկացի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի  «Երիտասարդություն առանց երիտասարդության», սերբ ռեժիսոր Գորան Պասկալևիչի «Լավատեսները», գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսի վերջին ֆիլմը՝ «Նկարահանումներ Պալերմոյում», ինչպես նաև ֆրանսիացի Կատրին Բրեյայի մի քանի աշխատանքներ՝ «Հին սեր», «Սիրավեպ», «Քրոջս մասին»։

Ստամբոլցյանը նաև տեղեկացրեց, որ փառատոնի ժամանակ կցուցադրվեն Կատրին Բրեյայի և իրանցի ռեժիսոր Դարյուշ Մեհրջուի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները։

Բացի այդ, նախատեսված է «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագիրը», որի շրջանակներում կցուցադրվեն հայտնի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարահանված ֆիլմերը։

«Սարոյան-100» ծրագրում ներառվել են տարբեր ժանրերի շուրջ մեկ տասնյակ ֆիլմեր՝ կարճամետրաժ, լիամետրաժ, մուլտիպլիկացիոն, խաղարկային ֆիլմեր և նույնիսկ հեռուստասերիալներ։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0— 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: