477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ներքաղաքական իրավիճակն աշնանը նոր փուլ կթևակոխի. փորձագետ
14:42
26 Հունիսի 2008

 Այս տարվա աշնանից Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարող է թևակոխել նոր փուլ, կարծում է ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հայկական իշխանությունների գործողությունները կախված են ոչ այնքան Եվրախորհրդից, որքան երկրում տիրող ներքին իրավիճակից, մասնավորապես, որքան լուրջ կլինեն ընդդիմության քայլերը, որքան արմատականացված կլինի քաղաքական պայքարը, որքան բարձր` երկխոսության հնարավորությունը», - ասաց քաղաքագետը հինգշաբթի լրագրողներին։

Նրա խոսքերով, եվրոպական քաղաքական մշակույթը համաձայնության մշակույթ է, այլ ոչ թե դիմակայության, և մինչև Հայաստանում կոշտ դիմակայության մշակույթը շարունակվում է, այն հակասելու է երկրում եվրոպական քաղաքական մշակույթի կառուցմանը։

«Մեզ մոտ դեռևս նկատվում է ճգնաժամ, հիմնական քաղաքական ուժերը շարունակում են գտնվել կոշտ դիմակայության մեջ, ինչի վկայությունն է փոխգործակցության բացակայությունը», - ասաց նա՝ կանխատեսելով, որ «քաղաքական տապը դեռևս կշարունակվի»։

«Աշնանը կսկսվի քաղաքական գործընթացների նոր փուլ։ Սկզբից փորձ կարվի կրկին գործի դնել դիմակայությունը, ընդ որում անհայտ է՝ կհաջողվի՞ դա, թե՞ ոչ։ Այնուհետև իրավիճակը կմտնի հաջորդ փուլ», - ասաց նա։

Խոսելով անցյալ ուրբաթ ընդդիմության հանրահավաքի ընթացքում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի մասին՝ քաղաքագետն ավելացրեց, որ նրա խոսքերում կարելի է նշել «և այդ, և այլ գործոնի» առկայությունը։

«Կա նաև երկարատև պայքարի հայտ։ Դա ընդդիմության ստեղծումն է, տեղում  տարվող աշխատանքը, փորձագիտական և քաղաքական բազայի ձևավորումը։ Կա նաև արմատականության կոչ՝ ուլտիմատում։ Առաջին նախագահը և առաջինի, և երկրորդի հնարավորություն է տալիս», - եզրափակեց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ տուժել է 265 մարդ, տասը մարդ զոհվել է։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: