483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+11
Եղանակը Երևանում
Հայ
Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ Հայաստանում հունիսի 30-ը ոչ աշխատանքային օր է հայտարարվել
13:42
26 Հունիսի 2008

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում որոշում կայացրեց առաջիկա երկուշաբթին՝ հունիսի 30-ը, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի առաջարկությամբ, հայտարարել ոչ աշխատանքային օր։ Երկուշաբթի օրվա փոխարեն աշխատանքային կլինի շաբաթ օրը՝ հունիսի 28-ը։

Ինչպես նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջիկա կիրակի հայ ժողովուրդը նշում է Վարդավառի տոնը (Քրիստոսի Պայծառակերպության տոնը), որի հաջորդ օրը, ազգային ավանդույթների համաձայն, մարդիկ այցելում են գերեզմանատներ և հարգանքի տուրք մատուցում հանգուցյալ ազգականներին։

«Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն առաջարկում է, որպեսզի այսուհետ Հայ առաքելական եկեղեցու բոլոր հինգ Տերունական տոների հետո հաջորդ օրը ոչ աշխատանքային լինի»,- ասաց Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ դրան օրենսդրության մակարդակով հասնել հնարավոր չէ, քանի որ եկեղեցական տոները շարժական գրաֆիկ ունեն, այդ պատճառով էլ կառավարությունը տարին հինգ անգամ նման որոշումներ կընդունի։ Ընդ որում վարչապետն ավելացրեց, որ նման որոշում այսօր կայացվում է առաջին անգամ։

Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն  է, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Եկեղեցական տոնացույցի համաձայն, տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականություն ունի և կարող է հանդիպել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած  ժամանակահատվածում:

Հայաստանյայց եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն է,  որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Ըստ Վահան վարդապետ Տեր-Մինասյանի, Վարդավառը 4-5 հազար տարվա տոն է, հնագույնը, որ հաստատել է Նոյ նահապետը: Այդ օրը հայերը, որտեղ էլ որ բնակվեն, գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերով ծաղկեպսակներ են հյուսում, զարդարում իրենց տաճարները, դրա համար էլ այս տոնը կոչվում է Վարդավառ: Հայերը, միմյանց վրա ջուր ցողելով՝ լողանում են գետերում և աղավնիներ թռցնում` ի հիշատակ Նոյի և ջրհեղեղի:

Մինչքրիստոնեական Հայաստանում «Վարդավառը» կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և նրա սիրով բոցավառված Վահագն աստծո հետ։ Վարդեր նվիրելով և վարդաջուր ցողելով՝ Աստղիկը սեր էր սերմանում ողջ հայ հողում, իսկ Վահագն աստվածը, հավերժ պայքարելով չարի դեմ, պահպանում և պաշտպանում էր այդ սերը։

Ժամանակակից Հայաստանում Վարդավառի օրը մարդիկ միմյանց վրա ջուր են ցողում, ինչը հոգևոր մաքրագործում է խորհրդանշում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։