478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից հնարավոր զրկումը բացասաբար կանդրադառնա երկրի վրա. փորձագետ
13:26
26 Հունիսի 2008

Մինչև հունվարյան նստաշրջանը թիվ 1609 բանաձևի պահանջները չկատարելու դեպքում Եվրոպայի Խորհրդարանի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանին՝ ձայնի իրավունքից հնարավոր զրկումը բացասական ազդեցություն կունենա երկրի վրա, կարծում է քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի նախագահ Աղասի Ենոքյանը։

Նախօրեին Եվրոպահի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովը որոշում է կայացրել մինչև հաջորդ տարվա հունվար Հայաստանին ժամանակ տրամադրել՝ կազմակերպության պահանջների կատարման համար։

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ժամանակ Երևանի դեպքերը ուշադրության կենտրոնում էին։ Բանավեճերի արդյունքում ընդունվեց մի բանաձև, որում ներկայացված էին մի շարք պահանջներ, մասնավորապես, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, անցկացնել մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննության, երաշխավորել քաղաքացիների՝ հանրահավաքների անցկացման իրավունքը։

Քաղաքագետն ավելացրեց, որ մարտյան անկարգությունների հետևանքները դեռևս շարունակվում են։

«Երկրի իշխանությունները կոպիտ գործողությունների են դիմում։ Մինչ մարտյան դեպքերը նրանք իրենց թույլ չէի տա ձեռնարկել այնպիսի քայլեր, ինչպես ընդդիմության՝ հանրահավաքներ անցկացնելու բազմաթիվ մերժումները և գների կտրուկ աճը», - ասաց նա։

Միաժամանակ Ենոքյանն ավելացրեց, որ այդ գործողություններից հետո իշխանությունները փոքր զիջման գնացին՝ չարտոնեցին հունիսի 20-ի ընդդիմության վերջին հանրահավաքը, այնուամենայնիվ, թույլ տվեցին անցկացնել այն՝ ընդդիմության կողմից ընտրված տարածքում։

Սակայն, քաղաքագետի կարծիքով, նման քայլեր այլևս չեն լինի, և իշխանությունները կշարունակեն իրենց կոշտ քաղաքականությունը։

ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին ավելացրեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը, փաստորեն, Եվրոպայի Խորհրդի ընդհանուր գործընթացից երկրի մեկուսացումն է։

Ինչպես կարծում է քաղաքագետը, Եվրոպայի Խորհրդի նպատակն է ոչ թե պատժել Հայաստանին, այլ առավելագույնս ապամեկուսացնել երկրում գոյություն ունեցող ճգնաժամի գործընթացը։

«Ոչ ոք չի ցանկանում համեմատել Հայաստանը Բելառուսի հետ». – եզրափակեց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ տուժել է 265 մարդ, տասը մարդ զոհվել է։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: