484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին պատրաստ է արտագաղթել. Gallup-ի հարցում
13:04
26 Հունիսի 2008

Gallup սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 23 տոկոսը պատրաստ է մեկնել երկրից։

Ինչպես տեղեկացնում է Washington Profile-ը՝ հղում անելով հարցման արդյունքներին, հետխորհրդային պետություններում իրավիճակն ունի հետևյալ տեսքը՝ Մոլդովայից պատրաստ է հեռանալ բնակիչների 34 տոկոսը, Ադրբեջանից՝ 28 տոկոսը, Վրաստանից՝ 26 տոկոսը, Ուկրանիայից՝ 25 տոկոսը, Լիտվայից՝ 22 տոկոսը, Ղրղստանից, Բելառուսից և Էստոնիայից՝ 20-ական տոկոսը, Լատվիայից՝ 19 տոկոսը, Ռուսաստանից՝ 13 տոկոսը, Տաջիկստանից՝ 12 տոկոսը։

Պոտենցիալ արտագաղթողների տոկոսը լրջորեն տատանվում է երկրից երկիր։ Նրանք ամենաշատը Աֆրիկայում են։ «Ճամպրուկային» տրամադրությունն առավել շատ առկա է Սիերա-Լեոնեում, որտեղ արտերկիր պատրաստ է տեղափոխվել հարցվածների 65 տոկոսը։ Նման որոշում յուրաքանչյուր պահի ի վիճակի են ընդունել Գայանայի (60 տոկոս), Կոնգոյի (59 տոկոս), Գանայի, Լիբերիայի և Նիգերիայի (58-ական տոկոս), Զիմբաբվեի (57 տոկոս), Դոմինիկյան Հանրապետության (56 տոկոս), Սենեգալի (55 տոկոս), Ուգանդայի, Մալավիայի  և Սալվադորի (51-ական տոկոս)  բնակիչների ավելի քան կեսը։

Մյուս բևեռում է գտնվում է Սաուդյան Արաբիան, որը կցանկանար լքել հարցվածների միայն մեկ տոկոսը։ Չափազանց քիչ պոտենցիալ արտագաղթողներ կան Ավստրալիայում, ՀԱՀ-ում և Թաիլանդում (8-ական տոկոս), Ինդոնեզիայում, Հնդկաստանում և Լաոսում (9-ական տոկոս)։ Ուշագրավ է, որ այս պետություններից մի քանիսը (օրինակ՝ Լաոսը) պատկանում են աշխարհի առավել «աղքատ» երկրների թվին։

Համեմատության համար՝ այժմ Իրանում բնակվում է պոտենցիալ արտագաղթողների 30 տոկոսը, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում՝ 27-ական տոկոսը, Իսրայելում՝ 20 տոկոսը, Ֆրանսիայում՝ 18 տոկոսը, Ճապոնիայում՝ 12 տոկոսը։

Ավանդաբար համարվում է, որ ավելի հաճախ արտասահման են տեղափոխվում երիտասարդները, որոնք հետաքրքրված են իրենց կենսամակարդակի բարձրացմամբ։ Gallup-ի հարցումը հաստատեց այդ դիտարկման ճշտությունը, սակայն ավելացրեց, որ արտագաղթելու հնարավորությունը առավել հաճախ քննարկում են արտասահմանում ազգականներ ունեցող մարդիկ։

Ընդհանուր առմամբ Gallup-ի՝ աշխարհի 82 երկրներում անցկացրած հարցման համաձայն, այդ երկրների բնակիչների 26 տոկոսը պատրաստ է արտագաղթել, փաստորեն, Երկրագնդի բնակչության մեկ քառորդը դժգոհ է իր պետությունից։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։