484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի կառավարության գերակայությունն է. վարչապետ
12:51
26 Հունիսի 2008

Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի կառավարության գերակայությունն է, հինգշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ DigiTec Business գործարար և Microsoft-ի ինովացիայի ֆորումների բացման ժամանակ։

«Հայաստանի կառավարությունը գերակա է համարում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը մի շարք պատճառներով, այդ թվում նաև ինտելեկտուալ ներուժի զարգացման հաշվին, որը կարող է դառնալ երկրի հիմնական մրցակցային առավելությունը», - ասաց Սարգսյանը։

Այս առնչությամբ վարչապետն ընդգծեց շուկայի տվյալ հատվածում ակտիվ ներդրումների իրագործման կարևորությունը։

«Հայաստանն այլընտրանք չունի, այդ պատճառով տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է կարևոր խնդիր դառնան կառավարության համար, քանի որ նոր տեխնոլոգիաների ներդրումը տնտեսապես շահավետ է, բարձրացնում է տնտեսության արդյունավետությունը և դարձնում է կյանքը հարմարավետ», - նշեց վարչապետը։

Միաժամանակ նա նշեց, որ իրենց բիզնեսում ՏՏ ներդրող ընկերությունները կկարողանան ապահովել հասարակության պրոգրեսիվ զարգացումը։

Վարչապետը ողջունեց ֆորումի աշխատանքն ու նշեց, որ ֆորումի գլխավոր խնդիրը պետք է դառնա Հայաստանում այդ հատվածի զարգացման ճանապարհին գոյություն ունեցող խնդիրների և խոչընդոտների բացահայտումը, որոնց հաղթահարումը թույլ կտա ստեղծել բարենպաստ դաշտ՝ ՏՏ զարգացման համար։

«Մեզ մոտ գործում է մասնավոր հատվածի հետ մշտական համագործակցության ձևաչափ՝ գոյություն ունեցող խնդիրների լուծման համար, սակայն դա բավարար չէ, քանի որ անհրաժեշտ է խոսել ինովացիաների, նոր գաղափարներ, նախաձեռնություններ մշակելու ունակության մասին, որոնց իրագործումը թույլ կտա Հայաստանին՝ զբաղեցնել իր տեղն աշխարհում», - ասաց Սարգսյանը։

Microsoft –ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի (Հայաստան, Բոսնիա-Հերցոգովինա, Մալթա, Մակեդոնիա, Կիպրոս, Ադրբեջան) շուկաների զարգացման գծով գլխավոր տնօրեն Վերոնիկա Պրիկրիլովան (Veronika Prikrylova) կարևորեց Digitec և Microsoft ինովացիայի համատեղ ֆորումի անցկացումը՝ զանգվածային զարգացման և ինովացիաների ներդրման տեսակետից։

Նա դրական գնահատեց հայկական ընկերությունների հետաքրքրությունը ինովացիաների նկատմամբ, կառավարության կողմից այդ նախաձեռնությունների աջակցությունը և պետության ու մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը։

DigiTec Business գործարար և Microsoft-ի ինովացիաների ֆորումներն անցկացվում են Հայաստանում հունիսի 26-27-ը։  Ֆորումում ներկայացված են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության հնարավորությունները Հայաստանի բիզնեսում։

Ֆորումի հիմնական խնդիրը բիզնեսի համար հնարավոր լուծումների առաջարկումն է, մասնավորապես, այցելուների, ձեռնարկությունների կառավարումը, ցանցային ապահովումը, մարկետինգի գործիքներն ու վեբ-դիզայնը։

DigiTec Business ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE)՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության, Հայաստանի բանկերի միության աջակցությամբ։

Ֆորումի տեղեկատվական հովանավորներն են ԱՄԻ «Նովոստի-Արմենիան», «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը, «Հայոց Աշխարհ», «Ազգ», «Կապիտալ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը, «Ար» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները, ինչպես նաև panorama.am և tert.am էլետրոնային հրատարակությունները։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: