478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Բրյուսելում ամփոփվել է եվրոպական հարևանության շրջանակներում Հայաստանի առաջընթացը
11:02
26 Հունիսի 2008

Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացն ամփոփվել է նախօրեին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի 9-րդ նիստ ժամանակ։

«Հայաստանի կողմից «Եվրոպական հարևանության քաղաքականության» ծրագրի կատարման ընթացքը կենտրոնական տեղ էր զբաղեցնում նիստի օրակարգում», - ասվում է չորեքշաբթի ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ։

Կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի և Եվրոպական Միության համագործակցության ամբողջ շրջանակը՝ հատուկ անդրադարձ կատարելով ԼՂ հիմնահարցի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Քննարկումների արդյունքում կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ փոխադարձ աջակցությամբ շարունակելու Գործողությունների ծրագրի լավագույնս իրականացումը:

Ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև քաղաքական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային համագործակցությանը, առևտրին, հարկային և մաքսային ոլորտներին, տեխնիկական աջակցությանն առնչվող խնդիրներ։    

Նիստին Հայաստանը ներկայացնում էր միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ, եվրոպական կողմը ներկայացնում էին Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ խորհրդի, ԵՄ նախագահության ներկայացուցչիներից բաղկացած պատվիրակությամբ, որը գլխավորում էր Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի ևԿենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Գուննար Վիգանդը (Gunnar Wiegand):

2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստի ընթացքում ընդունվել և ուժի մեջ է մտել «Նոր հարևանություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողություների հնգամյա ծրագիրը։ Ծրագրի իրականացումը թույլ կտա համագործակցության մակարդակից տեղափոխվել դեպի ինտեգրման մակարդակ՝ նոր էջ բացելով Հայաստանի և Եվրոպայի հարաբերությունների մեջ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: