487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակը հանդիպել է երիտասարդության քաղաքացիական կրթության ծրագրի մասնակիցների հետ
19:16
25 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը չորեքշաբթի հանդիպել է «Երևանը 5 օրում-2008» երիտասարդության քաղաքացիական կրթության ծրագրի մասնակիցների հետ, որում ընդգրկված են հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները։

«Հանդիպմանը Թորոսյանը կարևորել է քաղաքացիական կրթության ծրագրի շարունակականությունը և երիտասարդների տեղյակությունը  երկրի կառավարման համակարգի գործառնություններին ու գործունեությանը»,- «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Աժ նախագահը   տեղեկություններ է հաղորդել Հայաստանի խորհրդարանների և Ազգային ժողովի մասին` անդրադառնալով նաև առաջին հանրապետության օրերին գործած խորհրդարանին, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին։

Թորոսյանի խոսքով, արդեն 20-րդ դարի սկզբին Հայաստանում կինը խորհրդարանում ընտրվելու իրավունք էր ստացել, ինչը որոշ եվրոպական երկրներում հնարավոր է դարձել միայն 70-ական թթ.:

Երիտասարդական ծրագրի մասնակիցներին ներկայացվել են նաև ՀՀ ընտրական համակարգը, 2005-ի սահմանադրական փոփոխությունները և դրանց արդյունքները երկրի կյանքում ու պետական կառավարման համակարգում:

Թորոսյանը հանգամանալից պատասխանել է տասնյակ հարցերի, որոնք վերաբերում էին և պետական կառավարման համակարգին, և քաղաքական ու տնտեսական կյանքին, մասնավորապես իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, մարտի 1-2-իրադարձություններին ու դրանց հետևանքներին երկրի ներսում ու դրսում։

Մասնակիցներին հետաքրքրում էին նաև ղարաբաղյան հիմնախնդրին, աշխատատեղերին, արտագաղթին ու ներգաղթին, երիտասարդությանն առնչվող օրենսդրությանը, կրթական խնդիրներին առնչվող հարցերը։

Հավարտ հանդիպման` պարոն Թորոսյանը հաջողություններ է մաղթել երիտասարդներին և հանուն հզոր, կայուն ու զարգացող երկիր ունենալու ջանքեր գործադրելու կոչ արել` հավաստելով, որ երիտասարդներն են երկրի վաղվա տերերը:

Ծրագրի մասնակիցները  Երևանում հանդիպումներ են ունենում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական համակարգում, ծանոթանում են քաղաքացիական հասարակության ինստիտուտներին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: