487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երտասարդական քաղաքականությունը Հայաստանի կառավարության գերակայությունն է. փոխնախարար
15:20
25 Հունիսի 2008

Երտասարդական քաղաքականությունը Հայաստանի կառավարության ծրագրի գերակա ուղղությունն է, ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

«Այս քաղաքականությունն իրականացնելու համար կարևոր է ուսանողական և հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը»,- չորեքշաբթի ասաց Պողոսյանը՝ ելույթ ունենալով «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» հանրապետական երրորդ համաժողովի բացմանը։

Նրա խոսքերով, համաժողովի նպատակն է քննարկել և ամփոփել այս ոլորտի ծրագրերի արդյունքները, վերհանել այս ճանապարհի հետագա  քայլերը, ինչպես նաև  գնահատել երիտասարդության մտավոր, պրոֆեսիոնալ և կազմակերպչական ներուժը։

«Բացի այդ, համաժողովն այլ նպատակներ էլ է հետապնդում, այդ թվում՝ երիտասարդների շրջանի արդիական խնդիրների վերհանումը։ Մենք պատրաստ  ենք լսել ձեր առաջարկները»,- ավելացրեց նա։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց նման միջոցառումների անցկացման կարևորությունը։

«Եթե մենք ցանկանում ենք պատասխանել «Ինչ ապագա է սպասում մեր երկրին» հարցին, պետք է աշխատենք երիտասարդության հետ։ Ապագան կլինի այնպիսին, ինչպիսին դուք եք այն պատկերացնում։ Ձեզ հետ շփվելով՝ մեզ մոտ կձևավորվի վաղվա օրվա ամենալավ պատկերացումը»,- ասաց նա։

Ընդ որում Սարգսյանն ավելացրեց, որ համաժողվի անցկացումը երիտասարարդության ներկայացուցիչների առաջարկները լսելու հնարավորություն է տալիս։

«Երիտասարդություն, իրականություն և հեռանկարներ» երրորդ հանրապետական համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Եռօրյա համաժողվին մասնակցում է Երևանի, Հայաստանի մարզերի և Լեռնայի Ղարաբաղի երիտասարդության 600 ներկայացուցիչ՝ 150 հասարակական կազմակերպությունից, ուսխորհուրդներից, պետական և ոչ պետական բուհերից, քաղաքական ուժերի երիտասարդական թևերից, ազգային փոքրամասնություների կազմակերպություններից։

Նախատեսված է սեմինարների և կլոր սեղանների անցկացում, որոնց հիմնական թեման կլինի երիտասարդական ազգային ռազմավարությունը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։