486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՏՏ-տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել Հայաստանի արդյունաբերության արդյունավետությունը
15:10
25 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ձեռներեցների կողմից ՏՏ-տեխնոլոգիաների ներդրումը մոտ ժամանակներս թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել արդյունաբերության արդյունավետությունը, ասաց Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիանների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նրա խոսքերով, հենց այդ խնդրի լուծմանն է ուղղված հունիսի 26-27-ը DigiTec Business գործարար-ֆորումի կազմակերպումը։

Վարդանյանը նշեց, որ ֆորումի ժամանակ աշխատելու են խորհրդատուներ, որոնք ձեռներեցներին խորհրդատվություններ կտրամադրեն՝ համակարգչային ցանցերի նախագծման և տեղադրման, հաճախորդների և մադկային ռեսուրսների կառավարման, ընկերությունների և կառավարման համակարգերի դիագնոստիկայի բնագավառում։

Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն իր հերթին նշեց, որ ՏՏ-տեխնոլոգիաների ներդրումն անհրաժեշտ է՝ միջազգային շուկայում երկրի մրցունակությանն աջակցելու համար։

«Լավագույն մասնագետներն իրենց ժամանակի գոնե կեսը ոչ արդյունավետ են անցկացնում՝ փաստաթղթեր փնտրելով, հարկային խնդիրներ լուծելով, ինչը կարելի է անել մի քանի րոպեի ընթացքում՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները», - ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքերով, Հայաստանում ՏՏ-ընկերությունների բավականին բարձր զարգացվածության առկայության դեպքում նրանց ծառայությունները հիմնականում ուղղված են արտասահմանյան ընկերությունների պատվերների կատարմանը։

«Իսկ մենք Microsoft-ի օրինակով ուզում ենք ցույց տալ, որ ՏՏ բնագավառում արվող ներդրումերը շատ արդյունավետ են և արագ վերադարձելի։ Microsoft-ը կոշտ մրցակցության պայմաններում երկար տարիներ մնում է համաշխարհային առաջատար՝ շնորհիվ այն բանի, որ յուրաքանչյուր տարի 10-15 մլրդ դոլար է ներդնում նոր մշակումների մեջ», - ասաց Բարսեղյանը։

Հունիսի 26-27-ը ծրագրված DigiTec Business գործարար-ֆորումի շրջանակներում կներակայցվեն բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները։

Ֆորումը կկրի փակ բնույթ, որի ընթացքում կանցկացվեն շնորհանդեսներ և կներկայացվեն առաջատար ընկերություններ, նրանց փորձը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բնագավառում։

Ծրագրվում է, որ գործարար-ֆորումին կմասնակցեն շուրջ 3 հազ. ձեռներեցներ և պետական գործիչներ։

Գործարար-ֆորումի շրջանակներում կանցկացվի նաև ցուցահանդես, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում գործող բազմաթիվ ընկերություններ իրենց լուծումները կներկայացնեն՝ բանկային և ֆինանսական հատվածի, հանքարդյունաբերության, փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության, առևտրի և պահեստավորման, շինարարության, տրանսպորտի, բեռնափոխադրման, բժշկության և դեղագործության համար։

DigiTec Business ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE)՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության, Հայաստանի բանկերի միության աջակցությամբ։

Ֆորումի տեղեկատվական հովանավորներն են ԱՄԻ «Նովոստի-Արմենիան», «ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը, «Հայոց Աշխարհ», «Ազգ», «Կապիտալ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերը, «Ար» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները, ինչպես նաև panorama.am և tert.am էլետրոնային հրատարակությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: