480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ֆրանսիան մտադիր են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կնքել
14:48
25 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովի հետ քննարկեց 2008 թվականին երկու երկրների միջև ռազմական համագործակցության ծրագիրը:

«Կողմերը քննարկեցին ռազմական բժշկությանը, լեզվի ուսուցմանն առնչվող հարցեր` հույս հայտնելով, որ երկու երկրների միջև վերջերս ակտիվացած շփումները կնպաստեն մոտ ապագայում ռազմական համագործակցության մասին համաձայնագրի կնքմանը»,- չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

Օհանյանը նաև համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է հարաբերություններ զարգացնել հատկապես խաղաղապահ գործողությունների ոլորտում` փաստելով, որ ս.թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կայանալիք զորավարժությանը Ֆրանսիայի հնարավոր մասնակցությունը կնպաստեր երկու երկրների զինված ուժերի փոխգործունակության զարգացմանը:

Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց դեսպանին` ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացված ֆրանսերեն լեզվի ուսուցման դասասենյակին ցուցաբերվող շարունակական օժանդակության և Ֆրանսիայի բարձրագույն հրամանատարական քոլեջի դասընթացներին տեղեր հատկացնելու համար, ինչը ռազմական կրթության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներ է ստեղծում:

Նախարարն ընդգծեց, որ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությամբ հաստատված հարաբերություններն այսօր նախադեպը չունեն, որոնք կարևոր են թե հասարակական և թե պետական կառավարման բոլոր մակարդակներում:

Սերժ Սմեսովն, իր հերթին, նշեց, որ շատ բարձր է գնահատում Հայաստանի ջերմ վերաբերմունքն իր երկրի նկատմամբ` փաստելով երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ, նախանշվեցին անելիքները մոտ ապագայում:

Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ՝ կողմերը կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը` ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմական համագործակցություն իրականացնելիս Ֆրանսիան պետք է պահպանի հավասարակշռություն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։