478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է Երևանի մարտի 1-2-ի իրադարձությունների հավաստի և լուրջ հետաքննություն անցկացնի
14:37
25 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է Երևանի մարտի 1-2-ի իրադարձությունների հավաստի և լուրջ հետաքննություն անցկացնի, Երևանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի  հարցերով տեղակալ Դևիդ Քրամերը։

«Մենք չպետք է թելադրենք, թե որ ձևաչափում և ինչ քանակով պետք է ստեղծվի այդ հանձնաժողովը, սակայն հաշվի առնելով անցկացվող հետաքննության հանդեպ բնակչության մոտ վստահության բացակայությունը՝ կարծում ենք, որ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները պետք  է ներկայացված լինեն հավասար քանակով»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Քրամերը։

Նրա գնահատականներով, դրա համար հետաքննության գործընթացն ուսումնասիրող հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային փորձագետները։

Ընդ որում նա առաջարկեց հաշվի առնել սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ի ահաբեկչության իրադարձությունների հետաքննության համար հանձնաժողովի ձևավորման փորձը, երբ դրա կազմում հավասար իրավունքներով ընգրկվեցին ինչպես դեմոկրատներ, այնպես էլ հանրապետականներ։

Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների և դրանց հետևանքների հետաքննության ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն խորհրդարանական խմբակցությունների (Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Օրինաց երկիր», ՀՅԴ, Բարգավաճ Հայաստան և «Ժառանգություն ընդդիմադիր կուսակցություն) երկուական ներկայացուցիչներ և մեկ անկախ պատգամավոր։

Հայաստանի ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանում բողոքի ցույցեր էր անցկացնում՝ իր դժգությունն արտահայտելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթել էր Սերժ Սարգսյանը։ Ցույցերը մարտի 1-ին վերածվեցին ցուցարարների և իրավապահ մարմիննների միջև բախման, որի արդյունքում զոհվեց տասը և վիրավորվեց 265 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: