486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ պետդեպարտամենտը հուսով է, որ Հայաստանը կվերադառնա զարգացման ժողովրդավարական ուղի
14:11
25 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետդեպարտամենտը հուսով է, որ Հայաստանը կվերադառնա զարգացման ժողովրդավարական ուղի, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի  հարցերով տեղակալ Դևիդ Քրամերը։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը կվերադառնա զարգացման ժողովրդավարական ուղի, առաջ կշարժվի այդ ուղղությամբ և գիտենք, որ այդ ուղու վրա կարող են լինել վերելքներ և վայրէջքներ, ու ցանկանում ենք տեսնել ավելի շատ վերելքներ, որոնք թույլ կտան ճնշել և հաղթահարել վայրէջքները», - ասաց Քրամերը։

Նա նշեց, որ «անցած ամիսների ընթացքում ԱՄՆ-ն նկատում է ժողովրդավարության անկման միտում և Հայաստանի իշխանություններին՝ այդ խնդիրները լուծելու կոչ է անում»։ «Մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանը՝ որպես զարգացած ժողովրդավարական երկիր՝ շուկայան տնտեսությամբ, որը լավ գործընկեր կլինի ԱՄՆ-ի համար», - ասաց Քրամերը։

Նրա խոսքերով, Հայաստանին ժողովրդավարական ուղի վերադարձնելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, սակայն ԱՄՆ-ն չէ, որ պետք է թելադրի Հայաստանին՝ ինչպես վերադառնալ այդ ուղի։

Միաժամանակ նա նշեց, որ ԱՄՆ-ն և զարգացած ժողովրդավարական երկրները պարտավոր են մտահոգություն հայտնել՝ Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի և ժողովրդավարության առնչությամբ, որոնք ելնում են մարդու իրավունքների հռչակագրի հիմքերից։

«Քննադատությունն արդյունավետ է կոնկրետ առաջարկությունների առկայության դեպքում, այդ պատճառով մենք առաջարկություն ենք ներկայացրել՝ ամբողջովին հանել հանրահավաքների անցկացման, մամուլի ազատության սահմանափակումները, ազատել քաղաքական հայացքների համար կալանավորվածներին, դեպքերի լուրջ և հավաստի հետաքննություն անցկացնել և լուրջ երկխոսություն հաստատել՝ ներգրավելով ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը», - ասաց Քրամերը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։

Քրամերը Հայաստան է ժամանել նախօրեին և հանդիպումներ է ունեցել ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման հիմնական թեման Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակն ու ժողովրդավարության զարգացումն էր։

Այսօր Քրամերը նմանատիպ առաքելությամբ մեկնում է Թբիլիսի, այնուհետև՝ Բաքու, որից հետո իր դիտարկումները կներկայացնի Վաշինգտոնում։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։