484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի զրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից՝ մինչև Ասամբլեայի հունվարյան նստաշրջանը
11:32
25 Հունիսի 2008

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը առաջարկում է մինչև Ասամբլեայի հունվարյան նստաշրջանը Հայաստանին ժամանակ տրամադրել՝ ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջները կատարելու համար։

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում ընդունված 1609 բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, և բանաձևի պահանջները չկատարելու դեպքում Հայաստանին սպառնում էր զրկվել կազմակերպությունում ձայնի իրավունքից։

«Մոնիտորինգի հանձնաժողովը գիտակցում է, որ 1609 բանաձևի պահանջների կատարման համար Հայաստանին տրված ժամանակը կարճ էր, ուստի լրացուցիչ ժամանակ է տրվում դրա համար, քանի որ համարում է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է», - ասվում է Ժորժ Կոլոմբիեի և Ջոն Պրեսկոտի պատրաստած ԵԽԽՎ նոր բանաձևի նախագծում։ Նախագիծը կքննարկվի ԵԽԽՎ-ում չորեքշաբթի օրը։

Միաժամանակ բանաձևում նշվում է, որ եթե մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը նոր և հին բանաձևերի պահանջները չկատարվեն, ապա հանձնաժողովը Վեհաժողովին կառաջարկի Հայաստանին զրկել ձայնի իրավունքից։

Ինչպես «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթին ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ԵԽԽՎ-ն առաջ է քաշում մի շարք պահանջներ՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցուցեր անցկացնելու մասին» նոր օրենքի կիրառման վերաբերյալ։

Նրա խոսքերով, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Երևանում մարտի 1-2-ի դեպքերը հետաքննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին և նրա աշխատանքներին։

Բանաձևում գոհունակություն է հայտնվում ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման համար, որը զբաղվելու է մարտի 1-ի դեպքերի հետաքննությամբ՝ դրական գնահատելով հանձնաժողովի աշխատանքներին ինչպես տարբեր քաղաքական ուժերի, այնպես էլ միջազգային փորձագետների ներգրավումը, սակայն ԵԽԽՎ համազեկուցողները կարծում են, որ հանձնաժողովի ձևաչափը «չի կարող ըստ էության երաշխավորել անկախություն և անաչառություն»։

Բանաձևում խոսվում է քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանց մասին։ Մասնավորապես, որոշակի առաջարկություններ կան, թե ինչպես մեղմել քաղաքական իրավիճակը՝ բռնի գործողություններ չիրականացրած անձանց նկատմամբ։ Առաջարկվում է նրանց ներում շնորհել կամ համաներման ակտով՝ ազատ արձակել։

Բանաձևում նաև կոչեր են ուղղված ընդդիմությանը, մասնավորապես, կոչ է արվում, որ ընդդիմությունն առավել ակտիվ աշխատի իշխանությունների հետ, որպեսզի ի կատար ածվեն Հայաստանի առջև դրված բարեփոխումները։

Առանձին անդրադարձ է կատարվում նաև հեռարձակման լիցենզիաների տրամադրմանը։ ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում, հաշվի առնելով Ա1+-ի վերաբերյալ եվրոպական դատարանի վերջին որոշումը, հատուկ ուշադրություն դարձնել նոր լիցենզիաների տրամադրման կարգին։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 17-ին բավարարել է «Մելտեքս» ( «Ա1 +»-ի հիմնադիր - «Նովոստի-Արմենիա») ընկերության և նրա ղեկավար Մովսես Մովսիսյանի հայցն ընդդեմ Հայաստանի։ ՄԻԵԴ-ը համարել է, որ «Ա1+»-ին եթերից զրկելով՝ խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը (խոսքի ազատություն) և երկրի կառավարությանը պարտավորեցրել է որպես փոխհատուցում վճարել 30 հազար եվրո։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ապրիլյան նստաշրջանի ժամանակ ընդունված 1609 –րդ բանաձևի շրջանակում կոչ է արել իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների անկախ քննություն։--0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։