480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Կենտրոնական բանկը զգուշացնում է քաղաքացիներին՝ երկրում «նիգերիական սխեմա» կոչվող խարդախության տարածման մասին
11:05
25 Հունիսի 2008

Հայաստանի Կենտրոնական բանկը զգուշացնում է քաղաքացիներին՝ երկրում «նիգերիական սխեմա» կոչվող խարդախության տարածման մասին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիներին էլեկտոնային փոստով (e-mail) կամ տեքստային հաղորդագրությամբ (SMS) ուղարկվում են նամակներ առ այն, որ տվյալ քաղաքացին շահել է որոշակի գումար կամ արժեքավոր իր, և շահումը ստանալու համար որպես նախապայման անհրաժեշտ է ինչ-որ բանկային հաշվեհամարի կամ կոնկրետ ֆիզիկական անձի փոխանցել որոշակի գումար` շահումը ստանալու իրավունքը չկորցնելու նպատակով:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը զգուշացնում է, որ տվյալ գործունեությունը, դեպքերի բացարձակ մեծամասնությունում, իրենից ներկայացնում է խարդախություն և ֆինանսական աշխարհում հայտնի է «նիգերիական սխեմա» անունով:

Նմանատիպ խարդախություններ իրականացվում են մի շարք երկրներում, ինչի «զոհ» են դառնում բազմաթիվ քաղաքացիներ:

Ավանդաբար նիգերիացի խարդախներն էլեկտրոնային փոստի միջոցով խաբում են դյուրահավատ ինտերնետից օգտվողներին՝ նրանց ուղարկելով հուզիչ տեքստեր, որոնցում հանդես են գալիս որպես Նիգերիայի կառավարական պաշտոնյաներ, այլ պաշտոնատար անձինք կամ խոշոր գործարարներ։

Միաժամանակ խարդախներն ասում են, որ իրրենց շտապ անհրաժեշտ է երկրից դուրս բերել մեծ գումարներ և խոստանում են հասցեատերերի հետ առատորեն կիսել լվացված փողերը։ Այս ամենի համար նրանք խնդրում են զոհին՝ որոշ գումար ուղարկել՝ հարկերը վճարելու և դրամական միջոցների դուրսբերման հետ կապված այլ ծախսերը հոգալու համար։

«ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը քաղաքացիներին հորդորում է՝ ձեռնպահ մնալ նմանօրինակ հաղորդագրություններին որևէ կերպ արձագանքելուց, և նկարագրված սխեմաների մասին որևէ էական տեղեկատվություն ունենալու դեպքում, մասնավորապես, դրանց մեջ ՀՀ որևէ քաղաքացու կամ իրավաբանական անձի ներգրավվածության վերաբերյալ, տեղեկացնել ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին` 56-16-01 հեռախոսահամարով», - տեղեկացվում է հաղորդագրության մեջ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: