482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը
18:38
24 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Նիստի սկզբում Օհանյանը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի նորանշանակ տեղակալ, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանին»,- «Նովոստի-Արմենիային» հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Նրա խոսքով, նիստի ընթացքում Հանձնաժողովը դրական գնահատական է տվել «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի դիմումին` հանձնաժողովի աշխատանքներում իրեն ևս ընդգրկելու վերաբերյալ։

Մամուլի քարտուղարը նշեց, որ հանձնաժողովն անդրադարձել է նաև 1992թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանում անհայտ կորած շուրջ 72 ազատամարտիկների վերաբերյալ վերջերս ինտերնետային կայքէջերում հայտնված տեսանյութին։

«Այդ հարցով ելույթ ունեցան 1992թ.-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի պաշտպանական գործողությունների հրամանատարներ, պարոնայք գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Արտուշ Հարությունյանը, Աստվածատուր Պետրոսյանը, ինչպես նաև «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, որոնք մանրամասներ ներկայացրեցին Հանձնաժողովին` վերջին տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ», - տեղեկացրեց Շահսուվարյանը:

Նիստին հանձնաժողովը որոշել է տեղանքը լրահետախուզելու, դիտարկելու և լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով հանձնաժողովի քարտուղարի գլխավորությամբ աշխատանքային խումբ գործուղել ԼՂՀ Մարտակերտի շրջան:

Պետական համապատասխան մարմինների աջակցությամբ վերոնշյալ ազատամարտիկների դիակների ԴՆԹ հետազոտմանն ու արտաշիրիմմանն ուղղված աշխատանքներին ներգրավել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովին` դրանք առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Հանձնաժողովի որոշմամբ, հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այնուհետև Երևանի Կամերային երաժշտության տանն անցկացնել անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված ցերեկույթ:

Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 26-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։