478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ՌԴ նախագահի հետ բանակցություններն արդյունավետ է համարել
18:20
24 Հունիսի 2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գոհ է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցություններից, որոնք տեղի են ունեցել երեքշաբթի Կրեմլում, և վստահ է, որ դրանք կնպաստեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։

«Վստահ եմ, որ անցկացված հագեցած բանակցությունները դրական կազդեն միջպետական կապերի զարգացման, մեր պետությունների քաղաքացիների և երկու եղբայրական պետություններում բնակվող մեր հայրենակիցների կյանքի վրա»,- Մեդվեդևի հետ բանակցություններից հետո լրագրողներին  ասել է Սարգսյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա հաստատեց, որ իր ռուս գործընկերոջը հրավիրել է այս տարի պաշտոնական այցով ժամանել Հայաստան։

Սարգսյանը բանակցությունները համարել է բարձր մակարդակի արդյունավետ և նշել է, որ ռուսական և հայկական կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում էլ զարգացնել երկկողմ հարաբերությունները։

Հայաստանի նախագահը նշել է, որ հանդիպմանը հայտարարվել է երկկողմ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն և նշվել են դրա զարգացման հեռանկարները։

«ՌԴ նախագահի հետ մենք քննարկել ենք երկկողմ հարաբերույթունների հարցերի համալիր, ինչպես նաև միջազգային հարթակում և տարածաշրջանային քաղաքականության մեջ փոխգործակցության վերաբերյալ հարցեր։ Մենք հաստատեցինք ինտեգրացիոն գործընթացներում առավելագույն արդյունավետության հասնելու համար հետագայում ևս Անկախ պետությունների համագործակցությունը կատարելագործելու ուղղությամբ  ջանքեր ներդնելու մեր պատրաստակամությունը»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքեորվ, բանակցություններին նշվել է ՀԱՊԿ նշանակությունը, քննարկվել է կազմակերպության արդիական խնդիրների ցուցակը, հատկապես նրանում Հայաստանի սպասվող նախագահության և մեր հանրապետությունում սեպտեմբերին նախատեսվող «Ռուբեժ-2008» հզորագույն հրամանաշտաբային զորավարժությունների անցկացման համատեքստում։

«Ես համոզված եմ, որ մեր փոխգործակցությունը վառելիքաէներգետիկ համալիրում, գիտության, ատոմային էներգետիկայի մեջ, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և առաջնային տեխնոլոգիանեևրի ստեղծման մեջ  մեր համագործակցության ամենահեռանկարային ոլորտներն են»,- հայտարել է ՀՀ նախագահը։

«Մենք պայմանվորվել ենք փնտրել երկկողմ համագործակցության ծավալները մեծացնելու նոր հնարավորություններ, պատրաստ ենք ամենալուրջ վերաբերմունք հատկացնել կոնկրետ և փոխշահավետ նախագծերին, զարգացնել մշակութային և գիտական փոխանակումը»,- նշել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: