486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը մտահոգված է Ռուսաստանի հայկական համայնքի պասիվությամբ
17:57
24 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգված է Ռուսաստանի հայկական համայնքի պասիվությամբ։

«Ռուսաստանի հայկական համայնքը նվազ կազմակերպվածն է սփյուռքում։ Օբյեկտիվ պատճառներով այստեղ չկան խոշոր կառույցներ, լոբբիստական կազմակերպություններ, միություններ»,- հայտարարել է ՀՀ նախագահը նախօրեին Մոսկվայում՝ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Սակայն, Սերժ Սարգսյանի մոտ առավել մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ այս հզոր համայնքը չունի հայկական դպրոցներ, արդիական և լայն սպառում ունեցող մամուլ, մշակութային կենտրոններ։

«Բուհերում և գիտական հաստատություններում դեռևս չեն գործում հայագիտական այնպիսի կենտրոններ, որոնք կկարողանային մրցակցել ԱՄՆ-ում և Եվրոպայում գործող նման կառույցների հետ»,- նկատեց նա։

Դրա հետ մեկտեղ, ՀՀ նախագահը վստահ է, որ այսօր Մոսկվայի հայկական սփյուռքը պատրաստ է ունենալու իր նոր «Լազարյան ճեմարանը», որտեղ ուսանելը պատվաբեր կհամարվի ոչ միայն Ռուսաստանի հայերի, այլև արտասահմանյան երկրներից և Հայաստանից ժամանած հայերի համար։

Նրա խոսքով, կան մի քանի ոգևորիչ օրինակներ՝ հայկական եկեղեցու կառուցումը, Ռուսաստանի հայերի միության ջանքերը, «Երևան Պլազա» կենտրոնի շահագործումը, «Արարատ Հայաթ» հյուրանոցի գործունեությունը։ «Բայց դա բավարար չէ։ Մեր համայնքի ներուժը այս քաղաքում և այս հզոր երկրում շատ ավելի մեծ է»,- ընդգծել է ՀՀ նախագահը։

Նրա խոսքով, Ռուսաստանի հայկական համայնքը հատուկ տեղ է զբաղեցնում սփյուռքում, քանի որ այստեղ ապրում է հայրենիքի սահմաններից դուրս գտնվող հայերի մեծամասնությունը։

Ռուսաստանի հայկական համայնքը, պաշտոնական տվյալներով, շուրջ 2,5 միլիոն է, որը հայկական ամենամեծ սփյուռքն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։