478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը դառնում է Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողը. Մեդվեդև
17:16
24 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը վստահաբար դառնում է Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողը՝ 1,2 միլիարդ դոլար կապիտալ ներդրումների կուտակված ծավալով, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` Կրեմլում իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում։

«Ռուսաստանը վստահ քայլերով դառնում է Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողը, և կուտակված կապիտալ ներդրումների ծավալը անցել է 1 միլիարդ դոլարից՝ հասնելով 1,2 միլիարդի»,- ասել է նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեդվեդևի խոսքով, այսօր կողմերը «վերահաստատել են ռազմավարական գործընկերություն և դաշնային փոխգործակցություն զարգացնելու փոխադարձ ձգտումը»։

«Ռուս-հայկական պատմականորեն սերտ համագործակցությունն այսօր դառնում է ավելի բովանդակալից և դինամիկ»,- ասել է Մեդվեդևը։

Նա նշել է, որ անցյալ տարի, նախորդի համեմատ, փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 65,5 տոկոսով՝ գերազանցելով 820 միլիոն դոլարը։

«Մեր ընդհանուր շահերից է բխում վերջին տարիներին նկատվող այս դրական միտումների ամրապնդումը, ներդրումների հետագա խթանումը, արտադրական և տեխնոլոգիական կոոպերացիաների ընդլայնումը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանում հաջողությամբ աշխատում են ռուսական այնպիսի հզոր գործարար կառույցներ, ինչպիսիք են՝ «Գազպրոմը», «Ռոսիյսկի ալյումինի»-ն («ՌՈՒՍԱԼ»), «Վիմպելկոմը», ՎՏԲ բանկը։

«Այդ ընկերությունների կողմից իրականացվող մի շարք խոշոր նախագծերի առաջընթացի շուրջ մենք արդեն համաձայնեցրել ենք որոշ լրացուցիչ քայլեր»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով, առավել ակտիվ պետք է լինեն երկու երկրների ձեռներեցների ուղիղ կապերը, փոքր, միջին և խոշոր գործարարության գծով համագործակցությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: