486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ և Հայաստանի նախագահները մտադիր են միլիարդի ապրանքաշրջանառության հասնել
16:32
24 Հունիսի 2008

Ռուսաստանի և Հայաստանի նախագահները մտադիր են երկու երկրների ապրանքաշրջանառությունը զգալիորեն մեծացնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ապրանքաշրջանառությունը զգալիորեն մեծացել է, սակայն ես առաջարկում եմ, որ մեկ-մեկուկես տարի անց այդ թիվը չափվի ոչ թե միլիոն դոլարներով, այլ՝ միլիարդներով»,- Կրեմլում ռուս-հայկական ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Դա լավ մտադրություն է, եկեք միասին աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է  Դմիտրի Մեդվեդևը։

Փոխադարձ ապրանքնաշրջանառությունը 2007 թվականի արդյունքներով գերազանցել է 0,8 միլիարդ դոլարի ցուցանիշը։

Մեդվեդևը հայտնեց, որ Հայաստանում ռուսական ներդրումները գերազանցել են 1 միլիարդ դոլարը՝ կազմելով 1,2 միլիարդ դոլար։

Ինչպես ասաց ՌԴ ղեկավարը, դա երկու երկրների համար հարաբերությունների զգալի սահմանագիծ է, լուրջ հիմք առևտրատնտեսական համագործակցության համար։

Նախագահը նշել է, որ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, քաղաքականության  հարցեր, «բարդ հարցեր, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»։ «Առաջարկում եմ կենտրոնանալ առևտրատնտեսական գործերի վրա»,- ասաց Մեդվեդևը։

Նա նշել է, որ «շատ լավ շարժում է նկատվում դեպի առաջ»։ Մեդվեդևի խոսքերով, վերջին ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմել է  երկու երրորդ։ «Թիվը  միլիարդի է մոտենում»,- ավելացրեց նա։

ՀՀ նախագահն իր հերթին վստահություն է հայտնել, որ «երկկողմ հարաբերությունները միշտ վերընթաց կապրեն»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: