486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը 2008թ. վերջին Չինաստան այցելելու հրավեր է ստացել
15:52
24 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հուն Ցզյուին երեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պաշտոնական այցով Չինաստանում գտնվելու հրավեր է հանձնել, տեղեկացրեց ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

«ՀՀ պաշտպանության նախարարին 2008թ. չորրորդ եռամսյակում պաշտոնական այց կատարելու հրավերքն ուղղված է Չինաստանի պաշտպանության նախարարի անունից»,- «Նովոստի-Արմենիային» ասաց նա։

Շահսուվարյանի խոսքով, ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի դեսպանն ընդգծել է հայ և չինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը` հույս հայտնելով, որ այդ բարեկամությունը կլինի հարատև ու օգտավետ։

Դեսպանը նշել է, որ Չինաստանի կառավարությունն ու զինված ուժերը մեծ ուշադրություն են դարձնում երկու երկրների բարեկամությանը և երկուստեք համագործակցությանը` ինչպես ռազմական, այնպես էլ մյուս ոլորտներում։

Օհանյանն իր հերթին ցավակցություն է հայտնել չինացի ժողովրդին`  Սիչուանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տասնյակ հազարավոր զոհերի, ինչպես նաև մարդատար գնացքի վթարից զոհվածների կապակցությամբ։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը և բանակի ղեկավարությանը` առ այսօր ցուցաբերած օգնության համար և պատրաստակամություն հայտնել, մեր երկրի հնարավորությունների շրջանակներում, օգտակար լինել Չինաստանին:

Կողմերը քննարկել են նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր` ևս մեկ անգամ ընդգծելով, որ Չինաստանն ու Հայաստանը եղբայրական երկրներ են, որ հատուկ ուշադրություն է հատկացվում մեր երկու երկրների ռազմական համագործակցությանը:

Զրուցակիցները նաև նշել են, որ այդ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված և այն օրեցօր խորանում է. այսօր Չինաստանում ռազմական բարձրագույն հաստատություններ են ավարտել 27 հայ սպաներ, իսկ 2007-2008 թթ. ռազմական ուսուցման պլանով Հայաստանի զինված ուժերին հատկացված է ևս 9 տեղ:

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք հաջողություններ են մաղթել երկու երկնրների մարզիկներին` ս.թ. ամռանը Չինաստանում անցկացվելիք 29-րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: