478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+21
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև Ադրբեջանի և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ղարաբաղյան հարցում առաջխաղացում չի լինի
14:56
24 Հունիսի 2008

Մինչև Ադրբեջանի և ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ղարաբաղյան կարգավորման հարցում առաջխաղացման սպասել չարժե, հայտարարեց ՀՅԴ «Հայ դատի» և քաղաքական հարցերի Գլխավոր գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։

«Ընտրությունների հետ կապված չարժե նոր փուլ ակնկալել, Ադրբեջանի իշխանություները քաղաքական կամք չեն դրսևորի։ Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտութայն հարցով համանախագահ երկրներից մեկը նույնպես ընտրությունների նախաշեմին է, և մինչև ընտրությունները չանցնեն և նոր թիմ չձևավորվի, նոր շահագրգռվածություն և ակտիվ մոտուցում սպասել չարժե»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Մանոյանը։

Ընդ որում նա բնական համարեց, որ միջնորդները կցանկանան բանակցությունները շարունակել ցանկացած դեպքում՝ անկախ ընտրական գործընթացներից, քանի որ բանակցությունները թույլ կտան դադարեցնել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները։

«Հայաստանը պետք է կանգնեցնի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և նրա վրա միջազգային ճնշում գործադրի, ինչը պետք  է հիմնական խնդիր դառնա։ Միաժամանակ անհրաժեշտ է Ղարաբաղի վերաբնակեցման աշխատանքներ տանել»,- ասաց Մանոյանը։

Ինչպես կարծում է ՀՅԴ ներկայացուցիչը, տարեսկզբին Հայաստանում անցկացված նախագահական ընտրություներն ազդեցին երկրի միջազգային վարկանշի վրա, ինչը թուլացնում է երկրի դիրքերը ղարաբաղյան հարցում։

Միաժամանակ, նրա կարծիքով, հնարավոր խախտումները և Ադրբեջանի ընտրությունների հետ կապված իրավիճակը կդիտվի նավթային ռեսուրսների պրիզմայի միջով։

«Սակայն դա չի նշանակում, թե ղարաբաղյան հակմարատության կարգավորման հարցը կլուծվի Ադրբեջանի օգտին»,- ասաց Մանոյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: