478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+35
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում Հայաստանի`ձայնի իրավունքից զրկվելը քիչ հավանական է. հայկական պատվիրակության ղեկավար
12:39
24 Հունիսի 2008

ԵԽԽՎ-ում Հայաստանի՝ ձայնի իրավունքից զրկվելը քիչ հավանական է, կարծում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Երկուշաբթի մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում հունիսի 25-ին տեղի կունենան հատուկ լսումներ՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հարցի և 1609 բանաձևի իրականացման վերաբերյալ, որն ընդունվել է ապրիլին՝ Հայաստանում տիրող բարդ ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, երբ մայրաքաղաքում փետրվարի 20-ից, բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, անդադար անցկացվում էին ընդդիմության բողոքի ցույցերը, որոնք ավարտվեցին մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններով։

«Հայաստանը թերևս չի զրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, առավել հավական է, որ Հայաստանին լրացուցիչ ժամկետ կտրամադրվի՝ հարցերի լուծումն ավարտին հասցնելու համար», - ասել է Հարությունյանը՝ «Հայաստանի Հանրապետություն» հայկական պաշտոնաթերթին տված հեռախոսազրույցում։

Միաժամանակ նա նշել է, որ հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել որևէ խորհրդարանականի առաջարկով, ինչը կախված է քննարկումների ընթացքից։

Դավիթ Հարությունյանն ավելացրել է, որ հայկական կողմը շեշտադրում է կատարել այն բանի վրա, որ անհրաժեշտ է ոչ թե ուղղակի քննարկել հարցը՝ 1609 բանաձևի լույսի ներքո, այլ առաջին հերթին՝ որպեսզի հստակ ամրագրվի, թե ինչ աշխատանք է կատարվել առ այսօր և ինչպիսի առաջնահերթ խնդիրներ են ծառացած Հայաստանի առջև։

«Կարծում եմ՝ քննարկումը հենց այդ հարցերի շուրջ էլ կկայանա», - նշել է խորհրդարանականը։

Հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնել ողջ կազմով՝ 8 պատգամավոր։ Ելույթի համար հերթագրվել են պատվիրակության չորս անդամներ, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանը։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: