478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ԵԽԽՎ վերջին բանաձևի պահանջների կատարման ուղղությամբ. համազեկուցող
10:55
24 Հունիսի 2008

Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների կատարման ուղղությամբ արձանագրվել է էական առաջընթաց, կարծում  է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն։

«Ապրիլից ի վեր, երբ Եվրախորհրդի կողմից ընդունվեց թիվ 1609 բանաձևը, Հայաստանի իշխանությունները մեծ առաջընթաց են արձանագրել մեր պահանջների կատարման ուղղությամբ, հատկապես` օրենսդրական փոփոխություններ։ Մենք կոչ ենք անում արագ արձագանքել քաղբանտարկյալների խնդրին: Մեկուսարաններում պետք է մնան միայն նրանք, ովքեր քրեական որևէ արարք են կատարել», - երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Կոլոմբիեն։

ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում ընդունված 1609 բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ընդդիմության կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում մարտի 1-2-ին վերածվեցին իրավապահների հետ բախումների։

Երկուշաբթի մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում հունիսի 25-ին կլինեն հատուկ լսումներ՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների և 1609 բանաձևի կատարման մասին։  

Միաժամանակ համազեկուցողը նշել է, որ Հայաստանի հետ երկխոսության դադարեցումը լավագույն ճանապարհը չէ երկիրը ժողովրդավարության արահետ վերադարձնելու համար։ Կոլոմբիեն նաև ավելացրել է, որ Եվրախորհրդի կողմից պատժամիջոցների դիմելը ավտոմատորեն ազատ չի արձակի բանտարկյալներին։

«Պետք չէ մոռանալ, որ նրանք ժողովրդավարության ընդամենը 16 տարվա փորձ ունեն: Կարող ենք տեսնել, որ ժողովրդավարության մեծ փորձ ունեցող երկրներում մենք երբեմն ստիպված ենք լինում բարելավումներ կատարել», - ավելացրել է նա։

Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը նշել է, որ ԵԽԽՎ-ում բանաձևի պահանջների կատարման հարցի վերաբերյալ լսումները կլինեն շատ հետաքրքիր և օգտակար Հայաստանի համար։

«Մենք կներկայացնենք բանաձևի ընդունման պահից երկու ամսվա ընթացքում արված աշխատանքները, կլսենք ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունը», - ասել է Ադոնցը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

ԵԽԽՎ 1609 բանաձևում Հայաստանին առաջարկվում է անցկացնել մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն, երկրում հաստատել քաղաքական երկխոսություն և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, հակառակ դեպքում հանրապետությանը սպառնում է զրկվել կազմակերպությունում ձայնի իրավունքից։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը: