487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կատարել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցով GRECO-ի առջև ստանձնած պարտավորությունների 50 %-ը
18:50
23 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կատարել է 2006-2007թթ. Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) առջև ստանձնած իր պարտավորությունների (24-ից 12-ը) կեսը, ասել է GRECO-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՊԾ պետի տեղակալ Արթուր Օսիկյանը։

«Ներկայացնելով հունիսի 6-13-ը Ստրասբուրգում տեղի ունեցած նիստի արդյունքների մասին, Օսիկյանը նշել է, որ հայկական պատվիրակությանը հաջողվել է էական ուղղումներ կատարել Հայաստանի հարցով փորձագետների պատրաստած նախնական զեկույցում»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նրա խոսքով, Հայաստանի մասնակի կատարված պարտավորությունների թիվը 9-ն է, իսկ  3-ը, GRECO-ի գնահատականով, համարվել է չկատարված:

«GRECO-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ առաջին և երկրորդ փուլերի աշխատանքների արդյունքում երկիրն ապահովել է 50 %-ի կատարողական: Հայկական պատվիրակությունն իր համաձայնությունն է տվել, որպեսզի GRECO-ի պաշտոնական կայքում հրապարակվի Հայաստանի զեկույցի արդյունքները»,- ասել է Օսիկյանը։

Իր հերթին, Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մհերյանը տեղեկացրել է, որ չկատարված երեք առաջարկների մասին զեկուցել է ՀՀ նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին։ Նրա խոսքով, դրանց իրականացման ուղղությամբ համակարգված աշխատանքներ են տարվում:

Մհերյանն ավելացրել է, որ ՀՀ նախագահն հանձնարարել է մշակել այնպիսի փաստաթուղթ, որը կոռուպցիայի դեմ պայքարելու իրական հիմքեր կստեղծի, այլ` ոչ թե միայն միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու համար կլինի։

Դրա հետ մեկտեղ, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի փորձագիտական խմբի ղեկավար Արմեն Խուդավերդյանը ներկայացրել է ռազմավարության նոր ծրագրի մշակման աշխատանքների ընթացքը: Նա նշել է, որ նախորդ ծրագրով նախատեսված բոլոր հարցերի մասերով էական արդյունքներ են արձանագրվել:

Խորդավերդյանի խոսքով, նոր ծրագրում ավելի շատ ուշադրություն է դարձվելու հիմնահարցերի մատուցման բովանդակային կողմին, և շարունակվելու է ակտիվ համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։