484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Լոռու մարզը և ֆրանսիական Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր շրջանը խորացնում են համագործակցությունը
16:57
23 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիական Պրովանս-Ալպ-Կոտ դ’ Ազյուր շրջանը և Լոռու մարզը նախատեսում են ապակենտրոնացված մակարդակով խորացնել համագործակցությունը առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Համապատասխան համաձայնագիրը և 2008թ. համար Համագործակցության գործողությունների պայմանագիրն անցյալ շաբաթ Մարսելում ստորագրել են Պրովանս-Ալպ-Կոտ դ` Ազյուրի շրջանային խորհրդի նախագահ Միշել Վոզելը (Michel Vauzelle) և Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը»,- ասվում է երկուշաբթի ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից «Նովոստի-Արմենիային» տրամադրված հաղորդագրությունում։

Պրովանս-Ալպ-Կոտ դ`Ազյուրի շրջանը և Լոռու մարզը եղբայրացած են 1997թ. ի վեր։

Ստորագրման արարողությունից հետո Քոչարյանը և Վոզելը երկուստեք բարձր գնահատական են տվել հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում հաջողությամբ ծավալվող ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը, մասնավորապես, Պրովանս-Ալպ-Կոտ դ`Ազյուրի և Լոռու միջև օրեցօր զարգացող կապերին:

Համագործակցության համաձայնագրի ստորագրման պատվին ֆրանսիական կողմը կազմակերպել էր հանդիսավոր երեկո, որին մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Ֆրանսիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Համլետ Գասպարյանը, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, Մարսելի, Նիցցայի և շրջակա այլ քաղաքների իշխանությունների ներկայացուցիչներ, հայկական հոգևոր պետեր և ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ ու հարյուրավոր ֆրանսահայեր:

Երեկոյի ընթացքում Շրջանային խորհրդի ընդարձակ սրահում հանդիսավորապես բացվել է հայկական խաչքարը, որը Պրովանս-Ալպ-Կոտ դ`Ազյուրի շրջանին էր նվիրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ անցյալ տարի հոկտեմբերին Միշել Վոզելի Հայաստան կատարած այցի ժամանակ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։