480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը հնչեցրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները
16:30
23 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հնչեցրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները։
  
«Հայաստանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի հետևյալ սկզբունքների վրա՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, Ղարաբաղը պետք է անխափան ու հայկական կողմի իրավազորության տակ գտվող ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, իսկ նրա  բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»,- ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման կապակցությամբ հայկական կողմի սկզբունքների վերաբերյալ Նալբանդյանի մեկնաբանությունները «Նովոստի-Արմենիային» մեջբերեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ կարգավորման հարցը առանցքային նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ «Հակամարտության հիմքում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իրականացման հարցն է»,- ասաց նա։

«Այս սկզբունքների ընդունումն ու պայմանագրային ամրագրումը հնարավորություն կընձեռեն վերացնել հակամարտության հետևանքները։ Այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, բնականաբար, պետք է ղարաբաղյան կողմի հավանությունը ստանան»,- կարծում է ՀՀ ԱԳ նախարարը։

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար։ «Կողմերը պետք է զերծ մնան որևէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն և խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- ասաց նա։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ավելացրել է, որ Ադրբեջանական կողմից ամենաբարձր մակարդակով ռազմատենչ քարոզչությունը և սպառնալիքները հիմնախնդրի հնարավոր ռազմական լուծման վերաբերյալ հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթին`եզրափակիչ ակտին, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
 
«Ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ընդգծել է Նալբանդյանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները տարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և Հայաստանը կարևորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձևաչափ:
 
«Ներգրավված լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացում` Ադրբեջանը զուգահեռաբար փորձում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեղափոխել այլ միջազգային ատյաններ, շարունակում է միջազգային կազմակերպություններում հակամարտության էության խեղաթյուրումը և Հայաստանի դեմ ուղղված քարոզչությունը: Դա զգալիորեն խոչընդոտել և խոչընդոտում է հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է Նալբանդյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։