482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 75-ամյակի առթիվ փոստային դրոշմանիշ է թողարկվելու. նախարար
16:20
23 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 75-ամյակի առթիվ նախատեսվում է փոստային դրոշմանիշ թողարկել, տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։

«Դրոշմանիշը, որը թողարկվելու է հոկտեմբերին, նվիրվսծ է Պոլիտեխնիկի հոբելյանին, և համալսարանի պատմության մեջ լավ ներդրում կդառնա»,- ասաց Սարգսյանը երկուշաբթի լրագրողներին։

Միաժամանակ նա նշեց, որ դեռևս հստակեցված չէ, թե կոնկրետ ինչ է պատկերվելու դրոշմանիշի վրա, ինչի կապակցությամբ նկարիչների միջև մրցույթ կանցկացվի։

Ընտրված նախագիծը համաձայնեցվելու է նաև համալսարանի ղեկավարության հետ։

Իր հերթին ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը բուհի 75-ամյակի առթիվ նախարարին պարգևատրեց համալսարանի հուշամեդալով և «Պոլիտեխնիկ» ակումբի մեդալով։ Ռեկտորը Սարգսյանին հանձնեց նաև խորհրդանշական նվեր՝ նախարարի անձնական գործի կրկնօրինակը, որը ՀՊՃՀ շրջանավարտ է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։