484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի սկսել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի դրույթների իրագործումը. փորձագետ
15:14
23 Հունիսի 2008

Հայաստանը չի սկսել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի դրույթների իրագործումը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

«Հայաստանը մի քիչ ուշացրել է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիային միանալու որոշումը։ Մենք ստորագրել ենք կոնվենցիան 2006 թ.-ին, որից հետո՝ 2007 թ.-ին նախատեսվում էր դրա իրագործման ազգային մեխանիզմի մշակումը։ Այսօրվա դրությամբ կոնվենցիայի դրույթների իրագործման ողջ գործընթացը քննարկման փուլում է», - ասաց Իշխանյանը՝ Երևանում անցկացվող «ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի արդյունավետ իրականացումը Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկման շրջանակներում։

Նրա խոսքերով, 2006 թ.-ին անցկացվել են բազմաթիվ քննարկումներ՝ ազգային մեխանիզմի օպտիմալ տարբերակը գտնելու ուղղությամբ, սակայն Ազգային ժողովը հաշվի չի առել կոնվենցիայի իրագործման գործընթացում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին ներկայացված առաջարկությունները և կոնվենցիայի իրագործումը վերահսկող գործառույթը վերապահել է մարդու իրավունքների պաշտպանին։

Միաժամանակ Իշխանյանն ավելացրեց, որ շատ երկրներում բոլոր լիազորությունները ևս վերապահված են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, սակայն դրան զուգահեռ կիրառվում են նաև բազմաթիվ մոդելներ, օրինակ, այդ գործունեության մեջ հասարակական կազմակերպությունների ներգրավումը։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների պատասխանատու Սիլվիա Պոգոլշան իր հերթին նաև նշեց նման քննարկումների անցկացման կարևորությունը։

«Կոնվենցիայի դրույթների չիրագործումը մարդու իրավունքների լուրջ խախտում է», - ասաց նա։ Միաժամանակ Պոգոլշան նշեց կոնվենցիայի դրույթների իրագործման ազգային մեխանիզմների լիազորությունների ընդլայնման կարևորությունը։

«Այս գործընթացին անհրաժեշտ է նաև ներգրավել հասարակական կազմակերպություններին, չէ՞ որ նրանք անմիջականորեն աշխատում են զոհերի հետ», - ասաց նա՝ նշելով նաև անկախ մոնիտորինգի անցկացման կարևորությունը։

«ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի արդյունավետ իրականացումը Հայաստանում» թեմայով սեմինարի կազմակերպիչն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։