477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դեսպանի շուտափույթ նշանակման հույս ունի. ժամանակավոր հավատարմատար
13:21
23 Հունիսի 2008

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դեսպանի շուտափույթ նշանակման հույս ունի, ասաց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնում Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելության վաղաժամ ավարտից հետո։ Սպիտակ Տան վարչակազմը 2008թ. մարտին ՀՀ կառավարությանը նոտա է ուղարկել՝ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի՝ Մարիա Յովանովիչի նշանակման համաձայնության հայցով։

«Մենք հուսով ենք, որ Մարիա Յովանովիչի թեկնածությունը կհաստատվի Սենատի կողմից, և նա հնարավորինս շուտ կժամանի Երևան», - երկուշաբթի լրագրողներին ասաց Փենինգթոնը։

Նրա խոսքերով, Սենատում քննարկումները ժողովրդավարական գործընթացների մի մասն են։

«Սենատին դեսպանի թեկնածության հաստատման իրավունք է տրվել։ Սենատի ներկայացուցիչների հետ հանդիպման (հունիսի 19-ին – «Նովոստի-Արմենիա») ժամանակ Յովանովիչին շատ հարցեր են տրվել. դա նորմալ գործընթաց է, և այն կշարունակվի մինչ Սենատը պատասխան չտա», - ասաց Փենինգթոնը։

Նա նշեց, որ չի կարող կանխատեսել Սենատի հետագա գործողությունները և դրա որոշումը։

«Սակայն կարող եմ ասել, որ դեսպանի նշանակումը շատ կարևոր է հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Այս ամենը կարևոր է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի համար», - ասաց Փենինգթոնը։

Հայկական մամուլի և հասարակության կարծիքով, դեսպանի ետ կանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչող  ոչ համարժեք հայտարարություններն են:

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը բազմիցս ամերիկյան Կոնգրեսին ներկայացրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը՝ Հայաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, սակայն նրա թեկնածությունը երկու անգամ դադարեցվել է հայկական լոբբիի ջանքերով, քանի որ Հոգլանդը չէր ցանկանում Կոնգրեսում լսումների ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերն անվանել ցեղասպանություն։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ ունենալիս Յովանովիչը Ցեղասպանությունն անվանել է «էթնիկ հողի վրա զանգվածային սպանություն և Օսմանյան կայսրության մայրամուտին կես միլիոն հայերի բռնի տեղահանում»։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0— 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: