480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի լուրերը ռուսական ռադիո են հասնում արևմտյան աղբյուրների միջոցով
11:32
23 Հունիսի 2008

Հայաստանի լուրերը հաճախ  ռուսական ռադիոհեռարձակողների մոտ են հասնում արևմտյան աղբյուրների միջոցով, ասել է «Սաունդքեյ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սոֆյա Սոկոլովան։

«Շատ հաճախ Հայաստանի մասին լուրերը մենք ստանում ենք արևմտյան աղբյուրների միջոցով, մինչդեռ դրանք կարող էին ստացվել ուղղակիորեն՝ անմիջապես հայկական ռադիոկայանների կայքերից, այդ պատճառով խելամիտ կլիներ նախատեսել ուղիներ՝ ամենահետաքրքրիր և կարևոր նորությունների մատակարարման համար, ինչը կարագացներ այդ լուրերի հայտնվելը մեր տեղեկատվական ժապավեններում և թույլ կտար ավելի լայնորեն տարածել դրանք», - նշել է նա շաբաթ օրը լրագրողներին՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, դա կնպաստեր վերջնական սպառողի հետ ավելի սերտ կապի հաստատմանը, որը նույնպես շահագրգռված է տեղեկատվություն ստանալ ռուսերեն լեզվով, հակառակ դեպքում հարկ կլինի ավելի հաճախ հեռարձակել լուրեր անգլերենից։

«Այն պահին, երբ մենք հրաժարվում ենք ռուսերեն լեզվից՝ որպես ԱՊՀ բոլոր երկրների ազգամիջյան շփման լեզվից, այդ երկրների շատ բնակիչներ սկսում են դիմել մեզ ոչ թե ռուսերեն, այլ անգլերեն լեզվով։ Դա նշանակում է, որ այն պահին, երբ մենք կորցնում ենք ռուսերենը՝ որպես համակարգաստեղծ լեզու, մենք հանձնում ենք մեր դիրքերը մի լեզվի, որն իր հետ բերում է մեզ ոչ միշտ հասկանալի և մոտ գաղափարախոսություն», - ասել է Սոկոլովան։

Միաժամանակ, նրա կարծիքով, այս իրավիճակը ստեղծվել է մեծապես այն բանի պատճառով, որ երկար ժամանակ ԱՊՀ երկրները օտար կոնտենտի հեռարձակողներ էին, քանի որ իրենք երկար ժամանակ կոնտենտ չէին արտադրում։

«Միայն այն պահին, երբ սկսեցին ի հայտ գալ սեփական առանձնահատուկ ծրագրեր, մենք սկսեցին արժեք ներկայացնել որպես նյուսմեյքրներ և, համապատասխանաբար, արտահանել, այլ ոչ միայն ներկրել նորություններ և տվյալներ։ Այդ ժամանակ անհրաժեշտություն առաջացավ դիմել մեկ լեզվի կամ լեզուների խմբի՝ անգլերենի կամ ռուսերենի՝ ավելի մեջբերող, ավելի հանրաճանաչ դառնալու համար», - ասել է նա։

Սոկոլովան նշել է, որ ԱՊՀ երկրների ռադիոհեռարձակողների համագործակցության հարցը քննարկվել է Ռուսալեզու ռադիոհեռարձակման առաջին միջազգային հումանիտար փառատոնի շրջանակներում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։