485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ն կքննարկի ԽՍՀՄ-ի սովի խնդիրը և Հայաստանի, Վրաստանի և Կոսովոյի իրավիճակը
11:04
23 Հունիսի 2008

ԽՍՀՄ-ում 1930-ականների սովի մասին զեկույցը, Հայաստանի կողմից պարտավորությունների իրագործումը, Վրաստանի և Կոսովոյի խորհրդարանական ընտրությունները կլինեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում երկուշաբթի բացվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ուշադրության կենտրոնում։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում տեղեկացրել է Վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, նստաշրջանի շրջանակներում կայանալիք ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում կարող է որոշում ընդունվել ԽՍՀՄ-ի սովի մասին զեկույցի ապագայի վերաբերյալ։

Վերադառնալով նստաշրջանի թեմաներին՝ Ռուսաստանի պատվիրակության ղեկավարն ասել է, որ նստաշրջանի ընթացքում կքննարկվեն նաև «հետխորհրդային  տարածքում տիրող իրավիճակի հետ կապված որոշ սյուժեներ»։ Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ հրատապ բանավեճեր են ծրագրված՝ Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։ Գլխավոր դատախազության տվյալների համաձայն, տուժել է 265 մարդ, զոհվել՝ տասը։

Ապրիլին տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում Երևանի դեպքերը եղել են ուշադրության կենտրոնում։ Բանավեճերի արդյունքներում ընդունվել է ուլտիմատիվ պահանջներ պարունակով բանաձև, որի դրույթների  չիրականացումը կարող է հանգեցնել Վեհաժողովում Հայաստանի ձայնի իրավունքի կորստի։ ԵԽԽՎ աշխատակազմում «ՌԻԱ Նովոստիի» համար հաստատեցին, որ «Հայաստանի հարցի քննարկումը ծրագրված է», սակայն դժվարացել են ասել, թե հատկապես երբ այն կքննարկվի։

Նստաշրջանի օրակարգում են նաև Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ բանավեճերը, ինչպես նաև վերջերս Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննարկումը։

Եվրոխորհրդարանականները կքննարկեն նաև այս տարի փետրվարին Կոսովոյի խորհրդարանի կողմից երկրամասի միակողմանի անկախության հռչակումից հետո ստեղծված իրավիճակը։

Իր նախագահության ժամանակ Ստոկհոլմը որոշում է ընդունել՝ հատուկ ուշադրություն դարձնել Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարանի որոշումների իրականացմանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։