478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրային խորհրդի նախնական կազմի նիստը տեղի կունենա հունիսի 23-ին
18:44
20 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրային խորհրդի նախնական կազմի նիստը տեղի կունենա երկուշաբթի, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հանրային խորհրդի ձևավորման աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամ, «Ազգային ժողովրդավարական դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը։

«Հանրային խորհրդի կազմը դեռ վերջնականապես ձևավորված չէ, բայց երկուշաբթի տեղի կունենա նրա նախնական կազմի նիստը»,- հայտնեց Սադոյանը։

Ըստ Սադոյանի, երկուշաբթի այլ հարցերի թվում, կքննարկվի նաև մարտի դեպքերի հետաքննության հարցերով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը Հանրային խորհրդի ներկայացուցիչների կազմում ընդգրկելու հարցը։

Հանրային խորհուրդը խորհրդատվական մարմնի կարգավիճակով ստեղծվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 13-ի հատուկ հրամանագրով։ Խորհուրդը վերջնականապես կձևավորվի մինչև 2008 թվականի սեպտեմբերը։

ՀՀ Հանրային խորհրդի իրավասությունների մեջ կմտնի բոլոր պետական նշանակություն ունեցող հարցերի քննարկումը, օրենքների, ենթաօրենսդրային ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը։

Սադոյանի կարծիքով, Հանրային խորհրդի գործունեությունը արդյունավետորեն կանդրադառնա հայ հասարակության կյանքի վրա՝ հատկապես հաշվի առնելով ստեղծված լարված մթնոլորտը։

«Իշխանության մարմինների լեգիտիմությունն այժմ հարցականի տակ է, և Հանրային խորհրդի գործունեությունն այս իմաստով կարող է որոշակի արդյունքների հանգեցնել՝ բարելավելով իշխանությունների գործունեության պայմանները»,-նշեց Սադոյանը։

Հանրային խորհրդի կազմում ընդգրկվել են  կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի  նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալաքյանը, «Բանանց» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Հովհաննես Զանազանյանը,  գրողների միության նախագահության անդամ Պերճ Զեյթունցյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը , ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը,  ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Սարգսյանը,  «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը, ԱԺԿ վարչության նախագահ Շավարշ Քոչարյանը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: