481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում միգրացիոն հոսքերի ընդհանուր ծավալը 2008 թվականին աճել է 18%-ով
18:16
20 Հունիսի 2008

Հայաստանում միգրացիոն հոսքերի ընդհանուր ծավալը 2008 թվակնաին աճել  է 18%-ով, ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

2007 թվականին Հայաստանից արտագաղթել է 15,8 հազար մարդ։ Միևնույն ժամանակ, 2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով Հայաստան է վերադարձել 9600 մարդ։

Եգանյանը նշեց, որ 2008 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում աննշան բացասական սալդո է գրանցվել, ինչը սեզոնային յուրահատկություններով է բացատրվում։

«Ամռանն, օրինակ, ամառային արձակուրդների ժամանակ, դրական սալդո է գրանցվում, եկողների թիվը մեծանում է։ Առաջին 4 ամսվա ընթացքում սալդոն սովորաբար բացասական է լինում՝ կապված աշխատանքային միգրացիայի հետ»,- ասաց նա։

«Միգրացիայի թեման ավելի շատ շահարկման է ենթարկվում՝ ընդդիմախոսները ցանկանում են ապացուցել, որ այդ հոսքը խոսում է Հայաստանում ցածր կենսամակարդակի մասին կամ, որ մեր տվյալներն իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Եգանյանը։

Նա նշեց, որ միգրացիայի առավել մեծ հոսք գրանցվել է  92-95 թթ.-ին, երբ բացասական սալդոն ավելի քան 400 հազար է կազմել, փախստականների շուրջ 70%-ը մեկնել է բնակվելու ԱՊՀ երկրներ, նրանց գերակշռող մեծամասնությունը՝ Ռուսաստան։

«Եթե մենք ասենք, որ միգրանտների 65%-ը տեղափոխվել է Ռուսաստան, մենք սխալված չենք լինի։ Նրանցից շատերն այդ ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, և հիմա դժվար է ասել՝ իրավական տեսանկյունից նրանք մեր փախստականներն են, թե Ռուսաստանի քաղաքացիները»,- ասաց Եգանյանը։

Ընդ որում նա նշեց, որ տվյալ մարդկանց կարելի է  փախստական համարել, քանի որ մինչ այժմ նրանք կենցաղային և սոցիալական սերտ հարաբերություններ են պահպանել Հայաստանի հետ։

Տարբեր տվյալներով, 1992 թվականից Հայաստանից արտագաղթել է շուրջ 900 հազարից-1 միլիոն մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: