480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են ինտերնետի միջոցով ստանալ Միգրացիայի գործակալության խորհրդատվությունը
17:44
20 Հունիսի 2008

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են կայքի www.sma.am/migrant միջոցով օգտվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության խորհրդատվությունից, ասաց գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

«Վերջերս կիրառման մեջ դրված համակարգի նպատակը տարբեր խնդիրներ լուծելու գործում մեր քաղաքացիներին օգնելն է։ Մենք փորձելու ենք անհրաժեշտ օգնություն տրամադրել նրանց», - ասաց Եգանյանը ուրբաթ, մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա տվյալներով՝ տարեսկզբից կայք է այցելել 75 մարդ, որոնցից 30-ը դիմել է հարցերով և ստացել պատասխաններ։

Եգանյանը տեղեկացրեց, որ կայքում տարբեր ոլորտներում օրենսդրության մասին պաշտոնական տեղեկատվություն է ներկայացված, մասնավորապես՝ զինապարտության, կենսաթոշակային ապահովագրության հետ կապված։

«Հասկանալով, որ օրենքները ոչ միշտ կարող են հասկանալի լինել, և անհրաժեշտ է մարդկանց բացատրություններ տալ՝ մենք այդ դրույթները տեղադրել ենք առավել մատչելի ձևով։ Բացի այդ, մենք հարց-պատասխան ձևաչափով կայքում տեղադրել ենք առավել հաճախ բարձրացվող խնդիրների ցանկը», - ասաց Եգանյանը։

Նա նշեց, որ ցանկության դեպքում քաղաքացիները կարող են տալ իրենց հետաքրքրող հարցը, որը կուղղվի նախարարության փորձագետներին, ովքեր առավել հաճախ են բախվում փախստականների խնդիրների հետ։

Նաև հնարավորություն կա հարցազրույց կազմակերպել համապատասխան մասնագետների հետ, ինչը նշված ժամին կկայանա ինտերնետի միջոցով։ Ընդ որում հարցազրույցը, ինչպես նշեց Եգանյանը, կարելի է վարել՝ պահպանելով  փախստականի անանունության սկզբունքը։

Նրա խոսքերով, կարող են լինել ամենատարբեր  հարցեր՝ սկսած բանակում ծառայությունից խուսափելու հետևանքներից մինչև փաստաթղթերի կորուստը, թոշակ չստանալը, հաշմանդամության փորձաքննության ժամկետները, երեխաների կրթության հարցերը։

 «Եթե մենք կարողանանք այդ հարցերով օգնել մեր քաղաքացիներին, ապա այդպես կնպաստենք նրանց հայրենիք վերադառնալուն», - ասաց Եգանյանը։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: