482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մասին արտահերթ լսումները կանցկացվեն ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ
17:01
20 Հունիսի 2008

Հայաստանի մասին արտահերթ լսումները կանցկացվեն ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ, քանի որ Հայաստանի՝ ժովորդավարական ինտիտուտների արմապնդման վերաբերյալ 1609 բանաձևի պահանջների կատարումն անբավարար է ճանաչվել, հայտնում է  Երևանում Եվրախորհրդի տեղեկատվական գործակալությունը։

«Հայաստանի իշխանությունների կողմից 2008թ. փետրվարի ընրություններին հետևած բռնություններից հետո  Վեհաժողովի պահանջներն իրականացնելուն ուղղված  մինչ այժմ արձանագրված առաջընթացը հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբյեի (Ֆրանսիա, Եվրոպայի ժողովրդական կուսակցություն)  և Ջոն Պրեսկոտի (Միացյալ Թագավորություն, Սոցիալիստներ) կողմից գնահատվել է անբավարար»,-  ասված է մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Սերհի Հոլովատիի՝ Վեհաժողովի նախագահին ուղղված նամակում, որը հինգշաբթի տրամադրվել է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:

ԵԽԽՎ համազեկուցողների այցը Երևան, որի նպատակն էր 1609 բանաձևի պահանջների կատարման գնահատումը, կայացել է հունիսի 16-17-ը։ Հայաստանում նրանք հանդիպել են ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, խորհրդարանի կոալիցիոն և ընդդիմադիր խմբակցությունների, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ։

ԵԽԽՎ նստաշրջանը սկսվելու է հունիսի 23-ին և տևելու է մինչև հունիսի 27-ը: Հայաստանում ժողովրդավարական ինտիտուտների գործունեության հարցը կքննարկվի հունիսի 25-ին։

Ապրիլի 17-ին ընդունված ԵԽԽՎ 1609 բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում մարտի 1-2-ին վերածվեցին իրավապահների հետ բախումների, և պահանջում է այդ դեպքերի անաչառ քննություն։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: