480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքացիություն է ստացել 87 հազար հայ փախստական Ադրբեջանից
16:45
20 Հունիսի 2008

Այսօրվա դրությամբ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ղարաբաղյան հակամարտության պատճառով Ադրբեջանը լքած 87 հազար հայ-փախստական, հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

«Կես միլիոն ազգությամբ հայեր հեռացել են Ադրբեջանից, իսկ նրանցից 360 հազարը՝ որպես բնակության վայր, ընտրել է Հայաստանը։ Բնակություն հաստատելու առաջին իսկ օրվանից պետությունը ջանացել է աջակցել այդ մարդկանց»,- ուրբաթ ասաց Եգանյանը՝ Փախստականների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, Փախստականների հարցերով ՄԱԿ-ի առաքելության, Փախստականների նորվեգական խորհրդի և այլ կազմակերպությունների ծրագրերով՝ Հայաստանում 5,2 հազար տուն և քոթեջ է կառուցվել։

Բացի այդ, Եգանյանը տեղեկացրեց, որ 2004 թ.-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ծրագիր, որով խնդիր է դրվել լուծել 3370 առավել կարիքավոր ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը՝ հիմնականում բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու միջոցով։

Ծրագիրն իրականացվում էր Հայաստանի մարզերում, այն իրականացնելու համար բյուջեից 3,1 միլիոն դրամ (10,2 մլն ԱՄՆ դոլար) էր հատկացվել։ Արդյունքում վկայագիր է ստացել 1041 ընտանիք, որոնցից 774-ը կարողացել են դրանց միջոցով բնակարան ձեռք բերել։

Բացի այդ, Եգանյանը հայտնեց, որ այլ ծրագրեր նույնպես նախատեսված են, մասնավորապես, փախստականների փաստաթղթերից արխիվի և դրանց հիման վրա՝ տեղեկատվական բազայի ստեղծում։

Նա հայտնեց նաև, որ 2008 թ.-ին տվյալ ծրագիրը կիրականացվի նաև Երևանում, որին խնամառու կդառնա շուրջ 1,1 հազար ընտանիք։

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 80-ականների վերջին և 90-ականների սկզբին շուրջ 360 հազար էթնիկ հայ Ադրբեջանից գաղթել է Հայաստան, ևս 140 հազարը մեկնել է ԱՊՀ երկրներ։

Իննսունականների կեսերին, երբ ակնհայտ դարձավ, որ նախկին բնակության վայրեր փախստականների ինքնակամ վերադարձն անհնար է՝ կյանքի անվտանգության երաշխիքի բացակայության պատճառով, Հայաստանի կառավարությունը նրանց հանդեպ ինտեգրման քաղաքականություն իրականացնելու որոշում կայացրեց, որի իրականացումը վերջին տարիներին առավել ակտիվ բնույթ է կրում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։