486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Սենատոր Մենենդեզը քննադատում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուի՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու ցանկությունը
15:50
20 Հունիսի 2008

Սենատոր Բոբ Մենենդեզը (Bob Menendez) քննադատել է Բուշի վարչակազմին` Հայոց ցեղասպանությունը չճանաչելու քաղաքականության և այն փաստի առթիվ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչը (Marie Yovanovitch) չի ցանկանում Ցեղասպանություն անվանել Օսմանյան Թուրքիայում հայկական բնակչության պարբերական բնաջնջումը։   

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկայի հայկական ազգային կոմիտեից (Armenian National Committee of America – ANCA), նախօրեին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ ունենալիս Յովանովիչը Ցեղասպանությունն անվանել է «էթնիկ հողի վրա զանգվածային սպանություն և Օսմանյան կայսրության մայրամուտին կես միլիոն հայերի բռնի տեղահանում»։

«Ամոթալի է, որ արտաքին քաղաքականության բնագավառի պաշտոնյա անձը, հանձնաժողովի առջև ելույթ ունենալիս, դժվարանում է ճանաչել պատմական փաստը, որը միջազգային հանրությունը իրականություն է համարում», - ասել է Մենենդեզը։

Այս առնչությամբ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը (Aram Hamparian) մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Յովանովիչը մերժում է առաջարկել որևէ նպատակահարմար բացատրություն՝ պաշտոնական Անկարայի քաղաքականությանը ԱՄՆ նախագահի վարչակազմի շարունակվող մասնակցության վերաբերյալ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնում Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելության վաղաժամ ավարտից հետո։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով դեսպանի ետ կանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչող  ոչ համարժեք հայտարարություններն են:

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը բազմիցս ամերիկյան Կոնգրեսին ներկայացրել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, սակայն նրա թեկնածությունը երկու անգամ դադարեցվել է հայկական լոբբիի և նահանգապետ Ռոբերտ Մենենդեզի ջանքերով։

Սպիտակ Տան վարչակազմը մարտի վերջին արդեն ՀՀ կառավարությանը նոթագրություն է ուղարկել՝ հարցում անելով Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի՝ Մարիա Յովանովիչինշանակման համաձայնության մասին։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։