484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանն ու Հայաստանը պետք է զարգացնեն համագործակցությունը՝ հանցագործների հետախուզման ուղղությամբ. Նուրգալիև
14:47
20 Հունիսի 2008

Հետախուզման մեջ գտնվող հանցագործների ձերբակալման, նրանց տեղափոխման, համապատասխան հարցումների և հանձնարարությունների կատարման հետ կապված ընթացակարգերը բարելավման կարիք ունեն, ուրբաթ Երևանում հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը՝ ամփոփելով ՌԴ և Հայաստանի իրավապահ գերատեսչությունների միացյալ կոլեգիայի նիստի արդյունքները։

«Հետախուզության խնդիրը սկսել է ավելի շատ դուրս գալ ազգային իրավասության սահմաններից՝ ձեռք բերելով վառ արտահայտված միջպետական բնույթ», - նշել է նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա կարծիքով, անհրաժեշտ է «ակտիվացնել այդ բնագավառը կարգավորող գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացը, միջոցներ ձեռնարկել այդ աշխատանքում արդարադատության և դատախազության մարմիններին ընդգրկելու ուղղությամբ»։

Հետախուզության գործունեությունը կարելի է բարելավել հետախուզական աշխատանքի փորձի փոխանակման ակտիվացման ճանապարհով, այդ թվում նաև՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները։ «Այժմ Ռուսաստանի ՆԳՆ որակավորման բարձրացման համառուսական ինստիտուտի բազայի հիման վրա կազմակերպված է Ռուսաստանի միլիցիայի և Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցների ուսուցումը, որոնք մասնագիտանում են հետախուզական գործունեության մեջ», - ասել է Նուրգալիևը։

Նրա խոսքերով, «ընդհանուր առմամբ հաջողվել է առավել մեծ արդյունավետության հասնել՝ հետախուզության մեջ գտնվող անձանց գտնվելու վայրի բացահայտման և նրանց ձերբակալման ուղղությամբ»։ Այսպես, 2006-2008 թթ.-ին Ռուսաստանում ձերբակալվել է ավելի քան 240 մարդ, որոնց նկատմամբ Հայաստանը հայտարարել է միջպետական հետախուզում։ Հայաստանի իրավապահ մարմիններն իրենց հերթին Ռուսաստանի համար ձերբակալել են 333 մեղադրյալ և կասկածյալ։

Նուրգալիևը նշել է, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն և Հայաստանի ոստիկանությունը նաև պարբերաբար ակտիվորեն մասնակցում են «Հետախուզում» լայնամասշտաբ օպերացիային, որն անցկացվում է տարին մի քանի անգամ՝ Համագործակցության տարածքում։ Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է այդ կանխարգելիչ միջոցառման հերթական փուլի անցկացման հարցը, տեղեկացրել է նախարարը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: