481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է Ռուսալեզու ռադիոհեռարձակման առաջին միջազգային փառատոնը
14:25
20 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում ուրբաթ մեկնարկել է Ռուսալեզու ռադիոհեռարձակման առաջին միջազգային հումանիտար փառատոնը։

«Սա հետաքրքիր հարթակ է շարժական և երիտասարդական ռադիոլսարանի համար, քանի որ երիտասարդության շրջանում հումանիտար կապերի զարգացումը հատուկ հեռանկարային նշանակություն ունի՝ միմյանց մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման առումով»,- ասաց Փառատոնի պատվավոր խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը՝ միջոցառման բացման արարողության ժամանակ։

Փառատոնը Երևանում տեղի է ունենում հունիսի 20-22 ՝ «ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի» հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է «Սիթի FM» ռադիոկայանը՝ ՀՀ մշակույթի նախարարության մասնակցությամբ։

Սարգսյանի խոսքով, վերջին երկու տարիների ընթացքում ԱՊՀ տարածքում հաջողվել է զարգացնել համագործակցության հումանիտար բաղադրիչը, ստորագրվել է չորս միջպետական համաձայնագիր, որոնց շրջանակներում ստեղծվել են ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության Խորհուրդ և Հիմնադրամ։

«Այս փառատոնն այն միջոցառումներից է, որոնք ապահովում են այդ կառույցների գործողությունների ծրագրերի գործնական համալրումը»,- պարզաբանեց նա։

Սարգսյանը նշեց, որ փառատոնի նշանակությունը բարձր է նաև ռադիոկայանների միջև երկխոսության հորիզոնական ցանցերի զարգացման առումով։

«Մենք հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կդառնա կանոնավոր և ավանդական»,- ավելացրեց նա։

Իր հերթին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ եթե հեռուստատեսությունը պահանջում է զգայական մի քանի օրգանների կենտրոնացում, ապա ռադիոն կարող է ենթագիտակցորեն ազդել հիշողության վրա, և այդ առումով ավելի շատ հնարավորություններ ունի, քան հեռուստատեսությունը։

«Ես կարծում եմ, որ այսօր ռուսալեզու ռադիոհեռարձակման ոլորտը մեծ հեռանկարներ ունի, և դրանք չի կարելի չկիրառել»,- ընդգծեց նա։

«Միր» միջպետական հեռուստառադիոընկերության նախագահ Ռադիկ Բատիրշինի խոսքով, այնքան ժամանակ, քանի դեռ ԱՊՀ տարածքում ռուսաց լեզվի համար պայքար է ընթանում, ընդհանուր մեդիաշուկան ապահովված կլինի։

«Մենք առայժմ աշխատում ենք մեկ ռուսալեզու բովանդակությամբ, մենք կլինենք միասին, այդ իսկ պատճառով մեր առջև միասնական ռուսալեզու շուկան պահպանելու միջոցների քննարկման խնդիր է դրված»,- ասաց նա։

ՌԴ մամուլի և զանգվածային հեռահաղորդակցության դաշնային գործակալության ղեկավարի օգնական, «ՌԻԱ Նովոստիի» փորձագիտական խորհրդի անդամ Լև Ձուգաևը նշեց, որ ԱՊՀ տարածքում ռուսալեզու ռադիոհեռարձակման զարգացման ճանապարհին բազմաթիվ խնդիրներ են ծագում, այդ պատճառով այս միջոցառումը պետք է դրանք հաղթահարելու համատեղ հնարավորություններ բացահայտի։

«Համաժողովի ընթացքում սպասվող երկխոսությունը թույլ կտա մոտեցումներ մշակել հետագա հեռանկարների պարզաբանման համար, որովհետև ակնհայտ է, որ ռադիոհեռարձակման զարգացումը պետք է համաժամանակացնել հետխորհրդային տարածքում»,- պարզաբանեց նա։

Փառատոնին մասնակցում են ավելի քան 10 ռադիոհեռարձակողներ, որոնք ներկայացնում են Բելառուսը, Վրաստանը, Ղրղստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան։

Փառատոնի անցկացման հիմնական նպատակը Համագործակցության երկրների միջև միջմշակութային փոխանակությունը և մշակույթների երկխոսության զարգացումն է, մարդասիրական արժեքների քարոզչությունը, միջազգային համագործակցության սոցիալական նշանակության ամրապնդումը, ինչպես նաև ԱՊՀ երկրների սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքի մասին օբյեկտիվ և լիարժեք պատկերացում ձևավորելը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: