486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարևորում է 26+1 ձևաչափով ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվությունների շարունակությունը. ԱԳՆ
13:32
20 Հունիսի 2008

Հայաստանը կարևորում է 26+1 ձևաչափով ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվությունների շարունակությունը, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Նալբանդյանը չորեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել մայիսի 28-ին 26+1 (ՆԱՏՕ - Հայաստան) ձևաչափով կայացած Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստի արդյունքները», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

Սխեֆերն իր հերթին բարձր է գնահատել Կոսովոյում հայ խաղաղապահների թիվը կրկնապատկելու մասին Հայաստանի խորհրդարանի որոշումը:

2008 թ. հունիսի 12-ին Հայաստանն առաջին անգամ Կոսովո է ուղարկել խաղաղարար առաքելություն՝ վաշտի կազմով (70 զինծառայող), որը փոխարինել է 34 զինծառայողներով համալրված վաշտին։

Նախարար Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Երևանը գնահատում է ՆԱՏՕ-ի և անդամ երկրների կողմից Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման համար ցուցաբերվող աջակցությունը:

Սխեֆերի խնդրանքով արտգործնախարարը պատմել է հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուգում կայացած Հայաստանի և Արդբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների մասին:

Բելգիայի մայրաքաղաքում Նալբանդյանը հանդիպել է նաև Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի և համաեվրոպական և Բելգիայի մի շարք հայկական կազմակերպությունների ղեկավարների հետ:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։