478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ռուսաստանը հետևողական աշխատանք են տանելու միջտարածաշրջանային հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ
12:36
20 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ տեղի ունեցած ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության միացյալ կոլեգիայի իններորդ նիստի ընթացքում կարևորվել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված միջտարածաշրջանային հանցագործությունների հետաքննության և բացահայտման ուղղությամբ  հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը, «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նիստին մասնակցող ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը, իսկ ՌԴ պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ ՆԳ նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիևը։

«Գնահատելով այդ ոլորտում իրականացված աշխատանքը՝ երկու գերատեսչությունների ղեկավարները նկատեցին, որ կատարվել է որոշակի աշխատանք, սակայն, միևնույն ժամանակ, ոլորտում դեռևս կան խնդիրներ և այդ ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական և տքնաջան գործունեություն»,- ասաց գործակալության զրուցակիցը։

Նա նշեց, որ նիստի մասնակիցներն ընդունել են, որ փոխգործակցության այդ ոլորտը կատարելագործման կարիք ունի և համագործակցության արդյունավետության բարձրացման համար դեռևս մեծ աշխատանք պետք է կատարվի՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով համագործակցության բարելավմանը քրեական գործերով իրավական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ՝ 1993թ. հունվարի 22-ի քաղաքացիական, ընտաներկան և քրեական գործերով իրավահարաբերությունների և իրավական աջակցության Կոնվենցիայի դրույթների համաձայն։

Նիստի մասնակիցներն ընդունել են, որ ՌԴ ներքին գործերի մարմինների և ՀՀ ոստիկանության համագործակցությունը ՌԴ և ՀՀ տարածքում կատարված միջտարածաշրջանային հանցագործությունների բացահայտման և հետաքննության ուղղությամբ հիմնականում համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին։

«Երկու գերատեսչությունների քննչական մարմինները, ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ, պետք է վերլուծեն իրավական աջակցության վերաբերյալ հանձնարարականներ տալու և կատարման փորձը այն հանցագործությունների քրեական գործերով, որոնք չեն վերաբերում նրանց փոխադարձ ընդդատությանը և առաջարկներ ներկայացնեն այդ կարգի հանձնարականներ տալու և դրանց կատարման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ»,- նշեց գործակալության զրուցակիցը։

Դրա հետ մեկտեղ, ՀՀ ոստիկանության պետի և ՌԴ ՆԳ նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել երկու գերատեսչությունների քննչական ստորաբաժանումների ղեկավարներին՝ ակտիվացնելու իրավական աջակցության ցուցաբերելու պրակտիկան այն քրեական գործերով, որոնք ունեն միջտարածաշրջանային (անդրազգային) բնույթ, հայցորդ կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այս պրակտիկան նախատեսվում է 1993թ. հունվարի 22-ի քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավահարաբերությունների և իրավական աջակցության Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 3-րդ կետով։

Նիստի մասնակիցներն ընդգծել են նաև պատվիրակությունների փոխանակման անհրաժեշտությունը՝ առաջավոր փորձի ուսումնասիրման և միջտարածաշրջանային (անդրազգային) հանցագործությունների բացահայտման ու հետաքննության համատեղ ջանքերի համակարգման նպատակով։

Քննարկման արդյունքներով տվյալ հարցի վերաբերյալ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՌԴ ՆԳՆ համատեղ որոշում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։