485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայկական բանակը պետք է լինի մարտունակ, ուժեղ և պատրաստ՝ կանխելու ցանկացած ոտնձգություն. նախագահ
10:52
20 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակը պետք է լինի մարտունակ, ուժեղ և պատրաստ՝ կանխելու ցանկացած ոտնձգություն, հայտարարել է ՀՀ նախագահը նախօրեին՝ հանրապետության պաշտպանական գերատեսչության բարձրագույն հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ:

«Քանի որ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է, և հիմնախնդիրը դեռ ամբողջությամբ չի հանգուցալուծվել, ռազմական գործողությունների վերսկսման վտանգն առկա է: Հետևաբար, բանակը պարտավոր է լինել մարտունակ և ուժեղ, պատրաստ` կանխելու ցանկացած ոտնձգություն»,- Սարգսյանի խոսքերը մերջբերեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Այդ համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է բանակի մարտունակության բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

«Անհրաժեշտ է մշտապես կատարելագործել ու զարգացնել զինված ուժերը, շարունակել պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումներն, ինչը հզոր և մարտունակ բանակ ունենալու կարևոր գրավականն է»,- ասել է Սարգսյանը։

Խոսելով բանակ-քաղաքականություն հարաբերությունների մասին՝ նախագահն ընդգծել է, որ բանակն ապաքաղաքական կառույց է ու նրա նպատակը երկրի անվտանգության ապահովումն է:

«Զինծառայողը քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի»,- ասել է Սարգսյանը։

Նախագահն առանձնահատուկ կարևորություն է տվել նաև բանակ-հասարակություն կապին։ «Մշտապես պետք է ավելացնել հանրային վստահությունը բանակի նկատմամբ` այդ աշխատանքում ներգրավելով նաև զինվորների ծնողներին, պետք է հասնել այն բանին, որ զորացրված յուրաքանչյուր զինվոր դառնա բանակի պրոպագանդիստը»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով, հանրային վստահության առումով բանակը թեև պետական համակարգի ամենամեծ վստահություն վայելող ինստիտուտն է, սակայն դրանով չպետք է բավարարվել:

«Բանակի նկատմամբ վստահության ամենակարևոր չափանիշն այն է, երբ մայրն իր որդուն ուղարկում է բանակ համոզվածությամբ, որ որդին այնտեղից վերադառնալու է ողջ ու առողջ, որպես իսկական տղամարդ և Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի»,- ասել է Սարգսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։