487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունը պնդում է, որպեսզի մարտյան իրադարձությունների միջազգային հետաքննություն անցկացվի
19:52
19 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմությունը պնդում է, որպեսզի մարտի 1-2 Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրության մեջ ընդգրկվեն միջազգային փորձագետներ, հայտնեց Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, Համազգային շարժման կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանը, որը սատարում է ընդդիմության առաջնորդներից մեկին՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Պետական իշխանությունը բռնի ուժով զավթելու նպատակով զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու փաստով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում։

 «Մեր պահանջը ուժի մեջ է մինչ օրս՝ հարկավոր է միջազգային հետաքննություն վարել, սպանությունների կազմակերպիչները դրանց հետաքննության խորհրդարանական հանձնաժողով ձևավորելու իրավունք չունեն»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շահնազարյանը։

Երևանում մարտի 1-2 տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն ընդունվել է հունիսի 16-ին։ Հանձնաժողովի կազմը ենթադրում է 11 անդամների ընդգրկում՝ երկուական խորհրդարանական խմբակցություններից և մեկ անկախ պատգամավոր, սակայն «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը չի առաջադրել իր ներկայացուցիչներին։

Շահնազարյանը կարծում է, որ այդ խորհրդարանական հանձնաժողովը «հնարավոր չէ լուրջ ընդունել»։

Նա ավելացրեց, որ իշխանությունները մերժել են խորհրդարանական հանձնաժողովի կազմի վերաբերյալ ընդդիմության առաջարկները։

 «Մենք առաջարկել էինք հանձնաժողովի կազմը ձևավորել հետևյալ կերպ. մեկ երրորդը՝ իշխանության ներկայացուցիչներ, մեկ երրորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ, մեկ երրորդը՝ միջազգային փորձագետներ։ Սակայն, մեր առաջարկներն անգամ չեն քննարկվել»,- հայտնեց նա։

Շահնազարյանի խոսքով, իշխանությունների ջանքերն ուղղված են ոչ թե պատահածի ուսումնասիրությանը, այլ իրական փաստերը թաքցնելուն։

 «Մարտյան իրադարձությունների հետաքննության վերաբերյալ մեր գնահատականը միանշանակ է՝ մինչ օրս իշխանությունները ոչինչ չեն արել այդ ուղղությամբ»,- նշեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Դրա հետ մեկտեղ, նա բողոքեց միջազգային կառույցների կողմից Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների դեմ, «քանի որ դրանից տուժում է հասարակությունը»։

 «Սակայն, մենք աջակցում ենք քաղաքական պատժամիջոցներին, որովհետև դրանք կիրառվում են իշխանությունների և կոնկրետ անձանց նկատմամբ»,- նշեց Շահնազարյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։