484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+15
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահի երեք նախկին թեկնածուներ հրավիրվել են մարտյան անկարգությունների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով
19:02
19 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում մարտի 1-2 իրադարձությունների ուսումնասիրության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը որոշում է կայացրել նախագահի նախկին երեք թեկնածուների՝ Արամ Հարությունյանին, Տիգրան Կարապետյանին և Վազգեն Մանուկյանին հրավիրել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։

«Հանձնաժողովը որոշել է հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել քաղաքական ուժերի մեկական ներկայացուցիչ, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթահարել են 3%-ոց արգելքը։ Դրանք են՝ «Ազգային միաբանություն», Միացյալ աշխատանքային կուսակցություն և «Նոր ժամանակներ» կուսակցությունները, նախագահի թեկնածուներ Արամ Հարությունյանը, Տիգրան Կարապետյանը և Վազգեն Մանուկյանը, կամ էլ նրանցից մեկական ներկայացուցիչ, բացառությամբ այն քաղաքական ուժերի, որոնք ընդգրկված են հանձնաժողովի կազմում»,- ասաց նա հինգշաբթի լրագրողներին։

Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 3% սահմանագիծը հաղթահարած քաղաքական ուժերն ընտրվել են, քանի որ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն նման ուժերը ստանում են պետության ֆինանսական աջակցությունը, որովհետև հասարակության մեջ որոշակի կշիռ ունեն։

Նիկոյանը նշեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրելու որոշումը հանձնաժողովինը չէր, նա միայն կատարում է Ազգային ժողովի որոշումը, որը ամրագրված է հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթղթում։

Նրա խոսքով, հրավիրված բոլոր արտախորհրդարանական ուժերը գործելու են հանձնաժողովի անդամների կարգավիճակում՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։

Հանձնաժողովը որոշել է հանձնաժողովի աշխատանքներին առանց ձայնի իրավունքի մասնակցելու հրավերք ուղարկել Հանրային խորհրդի մեկ ներկայացուցչի, դրանով հանդերձ ապահովելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը։

Մեկ ուրիշ որոշմամբ հանձնաժողովը մտադիր է դիմել Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջովանի Բուկիկիոյին և ԵՄ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգին՝ խնդրելով համապատասխան միջազգային փորձագետներ գործուղել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Նիկոյանը տեղեկացրեց, որ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանն արդեն դիմել է ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ հանձնաժողովի աշխատանքներում փորձագետներ ընդգրկելու խնդրանքով։ «Հետագայում, անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովը կքքնարկի այլ միջազգային փորձագետների ընդգրկելու հարցը»,- ասաց նա։

Երևանում մարտի 1-2 տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն ընդունվել է հունիսի 16-ին։ Հանձնաժողովի կազմը ենթադրում է 11 անդամների ընդգրկում՝ երկուական խորհրդարանական խմբակցություններից և մեկ անկախ պատգամավոր, սակայն «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը չի առաջադրել իր ներկայացուցիչներին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։