481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ծանոթացել է երկրում առաջին դպրոցական թաղամասի ստեղծման նախագծի հետ
18:37
19 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի տեղի ուենցած  հանդիպման ժամանակ «Այբ» կրթական հիմնադրամի և ակումբի ներկայացուցիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հայաստանում առաջին դպրոցական թաղամասի ստեղծման նախագիծը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ակումբի ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են «Այբ կրթական հանգույցի» նախագիծը, որի իրականացումը թույլ կտա ստեղծել առաջին դպրոցական թաղամասն իր բոլոր բաղադրիչներով՝ դպրոց, եկեղեցի, մարզական համալիր, արվեստի կենտրոն, արհեստանոցներ, հանրակացարաններ։

Հանդիպման մասնակիցները պատմել են իրենց գործունեության մասին, որը հիմնականում ուղղված է կրթության ոլորտի բարեփոխումներին, կրթական միջավայրի ձևավորմանը և տաղանդավոր երեխաներին աջակցելուն։

Նշելով, որ կառավարությունն արդեն հողատարածք է հատկացրել ծրագրի իրականացման համար, հեղինակներն ավելացրել են, որ ակնկալում են նաև մասնավոր հատվածի աջակցությունը։

Իր հերթին, նախագահը թաղամասի ստեղծման նախաձեռնողներին երաշխավորել է պետության մասնակցությունը և աջակցությունը։

Միաժամանակ, նա նշել է, որ «չնայած այդ գաղափարը լճացած է թվում,  սակայն բարձր սանդղակը թույլ է տալիս հուսալ, որ տպավորիչ արդյունքների ենք հասնելու»։

Սարգսյանը նաև ողջունել է բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են բնակչության կրթական մակարդակի բարձրացմանը և հասարակության համախմբմանը։

 «Հանդիպման մասնակիցները նշել են՝ քանի որ Հայաստանը հարուստ չէ բնական հարստություններով, նրա հիմնական ռեսուրսը ինտելեկտն է, որը պետք է առավելագույնս զարգացնել։ Արդյունքում, ֆիզիկական արժեքների փոխարեն Հայաստանը աշխարհին գաղափարներ կտա»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

«Այբը»  հիմնադրվել է 2006թ.` մարդկանց կողմից, ովքեր սեփական ձեռքբերումները համարում են  կրթության արդյունք և կամենում են  միասնական ներդրմամբ ստեղծել  բարձրորակ կրթություն  ապահովող համակարգեր` հասարակությանը համախմբելով կրթության  զարգացման գաղափարի շուրջ:

 «Այբ» կրթական հիմնադրամը  բազմաբնույթ գործունեություն է ծավալում կրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով եւ հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, աջակցելով Հայաստանի շնորհաշատ երեխաներին:

Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում Երևանում նախագծվել ու հիմնվել են ժամանակակից չափանիշներին համապատասխանող քիմիայի և ֆիզիկայի գիտական լաբորատորիաներ։ Հիմնադրամը նաև ֆիզիկա, քիմիա, անգլերեն և հայերեն առարկաները խորացնելու դասընթացներ է անցկացնում։

Հիմնադրամն անցկացնում է նաև խորացված առարկաների դասընթացների ծրագրեր, այդ թվում՝ ֆիզիկայից, քիմիայից, անգլերեն և հայերեն լեզուներից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները: