484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կստեղծվի առաջին դպրոցական թաղամասը
17:52
19 Հունիսի 2008

Երևանում «Այբ» կրթական հիմնադրամի շրջանակներում կստեղծվի առաջին դպրոցական թաղամասը Հայաստանում, հինգշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հայտնեց Հիմնադրամի գործադիր տնօրեն, նույնանուն ակումբի անդամ, քահանա Մեսրոպ Արամյանը։

«Կրթօջախի ստեղծումը կարևորագույն ծրագիր է։ Սա Հայաստանում առաջին դպրոցական թաղամասն է բոլոր առանցքային բաղադիչներով՝ դպրոցով, եկեղեցով, մարզահամալիրով, գեղարվեստական արվեստանոցներով, հանրակացարաններով։ Մեր նպատակy ոչ միայն 21-րդ դարին համապատասխան դպրոց ստեղծելն է, այլև նրա շուրջ կրթության անհրաժեշտությունը գիտակցող հասարակության կամ, այսպես ասած, սովորող համայնքի միկրոմոդել ձևավորելը»,- ասաց նա։

Դպրոցը նախատեսված է 800 հոգու համար և կունենա ուսուցման եռաստիճան համակարգ՝ նախակրթարան, միջին և ավագ դպրոց։

Մեսրոպ Արամյանը նկատեց, որ այս ծրագիրը կարող է տարբեր դպրոցներում կիրառելի եղանակ դառնալ։

 «Մենք օրինակելի կրթական միջավայր են ստեղծում կրթված սերունդ դաստիարակելու համար»,- ասաց նա։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասաց, որ 21-րդ դարում հատկապես զգացվում է կրթության անհրաժեշտությունը։

«Կյանքն այնքան արագ է փոփոխվում, որ իմանալու առաքելությունը դառնում է կարևորագույն առաքելություններից մեկը մարդ արարածի համար, և չափազանց կարևոր է, որ այս նոր միջավայրում մենք կարողանանք այնպիսի մթնոլորտ և մշակույթ ձևավորել հասարակության մեջ, որ կրթությունը, գիտելիքը լինեն կարևորագույն արժեք»,- ասաց նա։

«Այբը»  հիմնադրվել է 2006թ.` մարդկանց կողմից, ովքեր սեփական ձեռքբերումները համարում են  կրթության արդյունք և կամենում են  միասնական ներդրմամբ ստեղծել  բարձրորակ կրթություն  ապահովող համակարգեր` հասարակությանը համախմբելով կրթության  զարգացման գաղափարի շուրջ, նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կրթությունն ընկալվում է իբրև կարեւորագույն արժեք  և անհրաժեշտություն`  ամբողջ կյանքի ընթացքում:

«Այբ» կրթական հիմնադրամը  բազմաբնույթ գործունեություն է ծավալում կրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով եւ հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, աջակցելով Հայաստանի շնորհաշատ երեխաներին: Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում Երևանում նախագծվել ու հիմնվել են ժամանակակից չափանիշներին համապատասխանող քիմիայի և ֆիզիկայի գիտական լաբորատորիաներ։ Հիմնադրամը նաև ֆիզիկա, քիմիա, անգլերեն և հայերեն առարկաները խորացնելու դասընթացներ է անցկացնում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։