480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում եկամուտների վարչարարության կուլտուրայի ներդրման Գերագույն խորհուրդ է ստեղծել. վարչապետ
17:17
19 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ստեղծվել է եկամուտների վարչարարության նոր կուլտուրայի ներդրման Գերագույն խորհուրդ, որի նպատակն է հարկային և մաքսային ոլորտների թափանցիկության մակարդակի բարձրացումը և փոխվստահության մթնոլորտի ձևավորումը, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Գերագույն խորհրդի ստեղծումը նախատեսված էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մշակված հարկային և մաքսային վարչարարության բարելավման համալիր ծրագրի շրջանակներում և հենց դրանից է մեծապես կախված այդ ոլորտներում անցկացվող բարեփոխումների հաջողությունը»,- հայտնեց նա հինգշաբթի՝ կառավարական ճեպազրույցի ընթացքում։

Սարգսյանի խոսքով, Խորհրդի խնդիրն է՝ համակարգել հարկային և մաքսային վարչարարության ոլորտները, վերահսկել այդ գործընթացները և պահպանել հասարակության և գործարար-միջավայրի տարբեր կազմակերպությունների միջև մշտական կապը։

«Հանրապետության քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկները, ինչի շնորհիվ համալիր ծրագրի իրականացման, բարեփոխման գործընթացի դրական և բացասական հետևանքների հարցերում հետադարձ կապ կհաստատվի հասարակայնության հետ, ինչը կապահովի բարեփոխումների իրականացման հարթ գործընթացը»,- պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ վարչապետը նշեց, որ պետությունը մտադիր է բազմակողմ աջակցություն ցուցաբերել Հայաստանի փոքր և միջին բիզնեսին (ՓՄԲ)՝ ՓՄԲ զարգացման տարածաշրջանային կենտրոնների միջոցով հարկային և մաքսային վարչարարության ծրագրերի ներդրման հարցերում։

«ՓՄԲ ոլորտում վարչարարությունը հասցվելու է նվազագույնի, իսկ աջակցությունը, այդ թվում, մատչելի վարկերի տեսքով, առավելագույնս բարձրացվելու է, ինչպես նաև ստեղծվելու են այնպիսի պայմաններ, երբ ՓՄԲ ներկայացուցիչների հարաբերությունները հարկային մարմինների հետ իրականացվելու են մասնագիտացված կառույցների միջոցով»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ կառավարությունը մտադիր է լրացուցիչ լուրջ քայլեր ձեռնարկել այդ կառույցների ծառայությունների արժեքը նվազեցնելու ուղղությամբ։

Բացի այդ, ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով, մասնավոր հատվածի հիմնական խնդիրը վստահության բացակայությունն է, որ բարեփոխումներն իրականացվելու են լիարժեքորեն, և որ բոլոր սուբյեկտների նկատմամբ կիրառվելու է հավասար մոտեցում։

«Նոր կուլտուրան ներդնելու պայմաններում հնչեցված խնդիրների լուծումն ապահովելու հիմնական գործիքը լինելու է հրապարակայնությունը»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ Սարգսյանն ընդգծեց, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտում բարեփոխումների բոլոր կետերն իրականացնելու հարցում ակնկալում է ԶԼՄ-ների և հասարակության աջակցությունը։

«Ես անկեղծորեն խնդրում եմ ԶԼՄ-ների և հասարակության աջակցությունը, որպեսզի հարկային և մաքսային վարչարարության ոլորտում մեր բարեփոխումներն իրականություն դառնան, քանի որ ստույգ տեղեկատվություն տրամադրելու միջոցով մասնավոր հատվածը կարող է համոզվել, որ մենք մեր գործունեությունը վարում ենք բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին հավասար վերաբերմունքի սկզբունքով»,- ասաց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։