484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմասնակցի Սաքսոնիա-Անգալտայի (Գերմանիա) մանկապատանեկան երգչախմբերի մրցույթին
17:01
19 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական երգչախումբը կմասնակցի Սաքսոնիա-Անգալտա (Գերմանիա) երկրամասի մանկապատանեկան երգչախմբերի մրցույթին, հայտնեց Սաքսոնիա-Անգալտայի կրթության և գիտության նախարար Յան-Հենդրիկ Օլբերցը։

«Միջազգային փառատոնին հայկական կոլեկտիվի մասնակցությունը երկու երկրների համագործակցության ծրագրի մի մասն է, որը կնքվել է 2005 թվականին»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց Օլբերցը՝ ավելացնելով, որ հաջորդ տարի փառատոնը կդառնա 30 տարեկան։

Նախարարն ավելացրեց, որ ծրագրի շրջանակներում 2009 թվականին նախատեսված են երկու երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբերի փոխայցեր։

«Հայաստանի և Գերմանիայի նվագախմբերի համագործակցության արդյունք կդառնա համատեղ համերգը, որի ընթացքում կհնչեն հայ և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագրծություններ»,- ավելացրեց նախարարը։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին նշեց, որ հայ-գերմանական համագործակցությունը լավ նախապատմություն ունի։

Նրա խոսքերով, մշակույթի ոլորտում երկկողմ հարաբերություններն ակտիվորեն սկսեցին զարգանալ 2004 թվականից, երբ Սաքսոնիա-Անգալտա երկրամասում անցկացվեցին Հայկական մշակույթի օրերը։ Բացի այդ, 2006-2007 թվականներին հայկական մի շարք ստեղծագործական կոլեկտիվներ համերգներ ունեցան  Գերմանիայի տարբեր քաղաքներում։

«Մշակույթի ոլորտում երկու երկրների հարաբերություններն առանձնանում են կայունությամբ և դինամիկայով»,- ասաց Պողոսյանը։

Նախարարը հայտնեց նաև, որ երկկողմ համագործակցության շրջանակներում հունիսի 20-23-ը Սաքսոնիա-Անգալտայում հյուրախաղերով հանդես կգա Վահան Բադալյանի Գեղագիտության ազգային կենտրոնը, որը հանդիսատեսին կներկայացնի «Օֆելիայի ստվերների թատրոնը» ներկայացումը։

Սաքսոնիա-Անգալտայի պատվիրակությունը Հայաստանում է գտնվում հունիսի 15-ից՝ մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում հայ-գերմանական համագործակցության շրջանակներում։ Այցը կտևի մինչև հունիսի 20-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: